«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 սեպտեմբերի 2012 թ.
թիվ 234-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԹԻՎ 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը և 47-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը սահմանելու մասին» թիվ 520-Ն որոշմամբ սահմանված «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) Հավելվածի «Ձև 1»-ը և «Ձև 2»-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի (կցվում է),
2) Հավելվածի «Ձև 3»-ում.
ա. «(քաղաքային, մարզային)» և «Առաջին ատյանի» բառերը հանել.
բ. «արգելադրված միջոցներից» բառերից առաջ լրացնել «թիվ _____ հաղորդագրությամբ» բառերը,
3) Հավելվածի «Ձև 4»-ում և «Ձև 5»-ում.
ա. «(քաղաքային, մարզային)» բառերը հանել.
բ. «Միջոցները բացակայում են _____» բառերը փոխարինել «Չարգելադրված միջոցները բացակայում են _____ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են ________________ արգելադրված դրամական միջոցներ)» բառերով: (նշվում է գումարի չափը) |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. սեպտեմբերի 6 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 234-Ն որոշմամբ |
Ձև 1
Հաղորդագրություն թիվ ____________ (ունիկալ համար) |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. |
ք. ________________ |
ԴԱՀԿ ծառայության _______________ բաժնի ___________ /բաժանմունքի/
_________________________________________________________ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը)
____ _______________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի նյութերը`
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
(կատարողական թերթի պահանջը)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. _________ (գումարը թվերով) |
_____________________ (գումարը տառերով) |
________ (արժույթը) |
ընդհանուր գումարով դրամական միջոցների |
չափով արգելանք դնել պարտապան՝ |
______________________________________________ (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական անձի գտնվելու վայրը) |
_ ___________________________________________________ -ի բանկային հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա, որից |
___________ (գումարը թվերով) |
_____________________ դրամական միջոցները (գումարը տառերով) |
որպես կատարողական թերթով նախատեսված գումար և | |
_______ _______________________ (գումարը թվերով) (գումարը տառերով)
|
դրամական միջոցները՝ որպես կատարողական ծախսեր: |
2. Բանկի | անվանումը __________________________________ |
Պարտապանի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանք դնել պարտապանի այլ բանկային հաշիվներում, ավանդներում, «դեպո» հաշիվներում (ենթապահառուի գործառույթներ իրականացնող գործակալների/ դիլերների կողմից վարվող «դեպո» հաշիվներ), ինչպես նաև մետաղական հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
3. Պարտապանի բանկային հաշիվներում, ավանդներում, «դեպո» հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում տեղեկացնել բանկում պահվող այլ ակտիվների առկայության մասին (արժեքը չի նշվում) և արգելանք դնել դրանց վրա:
4. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել
___________________________________________________________________հաշվի համար(ներ)ից
(նշվում է բանկային հաշվի համարները)
հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվները սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
5. Տեղեկացնել պարտապանի բանկային հաշվին կամ ավանդներին (ներառյալ` նոր բացված) հետագայում մուտքագրվող դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների), ինչպես նաև արգելանքից ազատվող այն դրամական միջոցների մասին, որոնք արգելադրված են եղել արգելանք դնելու մասին այլ որոշում(ներ)ով (նշելով գումարի չափը), և արգելանք դնել դրանց վրա՝ մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
6. Արժեթղթերի հաշվարկի համար հիմք է ընդունվում դրանց անվանական արժեքը:
7. Պարտապանի արտարժութային միջոցների արգելանքի դեպքում արգելադրվում է տվյալ հաշվի արժույթով:
8. Մինչև արգելանք դնելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:
Որոշումը կարող է բողոքարկվել _________________ դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Հարկադիր կատարող |
_____________________ (անուն, ազգանուն) |
___________________ (ստորագրություն) |
Ձև 2
Հաղորդագրություն թիվ ______
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. |
ք. ________________ |
ԴԱՀԿ ծառայության _____________բաժնի _______ /բաժանմունքի/
_________________________________________________________ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը)
____ _______________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի նյութերը`
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
(կատարողական թերթի պահանջը)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. _________ (գումարը թվերով) |
_______________________ (գումարը տառերով) |
ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով, |
բռնագանձում տարածել պարտապան՝ |
______________________________________________ (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական անձի գտնվելու վայրը) |
________________________________________________________-ի` թիվ _______ հաղորդագրությամբ արգելադրված դրամական միջոցների, ինչպես նաև բանկային հաշիվներում և ավանդներում առկա և մինչև սույն կատարողական վարույթը չարգելադրված, ինչպես նաև հետագայում մուտքագրվող (ներառյալ` նոր բացված հաշիվներին կամ ավանդներին) դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների) վրա, որից
_________ (գումարը թվերով) |
_______________________ ՀՀ դրամը որպես (գումարը տառերով) |
կատարողական թերթով նախատեսված՝ բռնագանձման ենթակա գումար և
___________ (գումարը թվերով) |
_____________________ ՀՀ դրամը` որպես կատարողական ծախսեր: (գումարը տառերով) |
2. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել
_______________________________________________________ հաշվի համար(ներ)ից հետագայում
(նշվում է բանկային հաշվի համարները)
ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվներն սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
3. Բանկի անվանումը ______________________
սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական միջոցները փոխանցել
_________________________________________ գանձապետական բաժանմունքի
ԴԱՀԿ_________________________________________ բաժնի ________________ հաշվին:
4. Եթե սույն կատարողական վարույթի հետ կապված՝ բանկում կան պարտապանի արգելադրված միջոցներ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված ընդհանուր գումարը բռնագանձելուց հետո ___________________________________ ազատել արգելանքից:
(նշվում է գումարի չափը)
5. Պարտապանի տվյալներում անճշտությունները հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնել ԴԱՀԿ ծառայությանը: Մինչև բռնագանձում տարածելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:
Որոշումը կարող է բողոքարկվել ___________ դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Հարկադիր կատարող _____________________ (անուն, ազգանուն) |
___________________ (ստորագրություն) |