ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սիրիայի՝ ազգությամբ հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 7415.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով), որից 6229.2 հազ. դրամը՝ «Լուսաբաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, և 1186.6 հազ. դրամը՝ «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1134-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպում
Նկարագրությունը Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպում | |||||
1148 |
ԱԾ33 | |||||
Քանակական |
Ճամբարներում ամառային հանգիստն անցկացնող երեխաների թիվը |
26 |
26 |
0.0 |
0.0 | |
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 | |||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 | |||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
7415.8 |
7415.8 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1148 Արտաուսումնական դաստիարակության ծրագիր | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հանրակրթական ուսուցման համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացում, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերում | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացով ընտրված մասնագիտացված կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |