ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 1216-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին, որոնցից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում» N 648-Ն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում կատարել հետևյալ լրացումները`
1) ցանկը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1. Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիա (Օverseas Private Investment Corporation)».
2) ցանկը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին ենթակետով.
«21.1. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (European Fund for Southeast Europe)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |