ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2012 թվականի N 543-Ա
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՂՄՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2012 թվականի հուլիսի 2-4-ը ասիական, խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների երկրների համար Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի նախապատրաստման և իրականացման հարցերի շուրջ միջազգային աշխատաժողովը (այսուհետ՝ աշխատաժողով) անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել աշխատաժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աշխատաժողովի բոլոր մասնակիցներին, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ սահմանված պետությունների քաղաքացիներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելիս՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատաժողովի հետ կապված ծախսերը` 1510000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումների, նյութերի և պարագաների մաքսային ձևակերպումները, ներկայացված հայտերի հիման վրա, իրականացնել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անվամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|