«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հունիսի 2010 թ. |
թիվ 150-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հաստատել ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները»` համաձայն Հավելվածի (կցվում է):
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թ. հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշման |
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Բյուրոյի) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները:
2. Սույն հավելվածում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:
ԳԼՈՒԽ 2. ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.
1) սույն Հավելվածի 4-րդ կետի աղյուսակով սահմանված ոչ ֆինանսական հաշվետվություններ,
2) Բյուրոյի վերաբերյալ ամսական և տարեկան հետևյալ ֆինանսական հաշվետվությունները՝ «Հաշվապահական հաշվեկշիռը», «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը», «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը», «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները»` կազմված համաձայն Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են աուդիտորական եզրակացության հետ միասին,
3) տեղում ստուգումների արդյունքների ամփոփման հիման վրա կազմվող ստուգման հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները:
4. Ոչ ֆինանսական հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կետի աղյուսակում նշված ձևով և պարբերականությամբ.
Հաշվետվության անվանումը |
Հաշվե- տվության թիվը |
Ներկայացման պարբերակա-նությունը | |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հաշվետվություն Երաշխավորման ֆոնդի ակտիվների վերաբերյալ (համաձայն Հավելված 1-ի) |
1 |
ամսական |
2. |
Հաշվետվություն Երաշխավորման ֆոնդի մուտքերի և ելքերի վերաբերյալ (համաձայն Հավելված 2-ի) |
2 |
ամսական |
3. |
Հաշվետվություն հայտերի, հատուցումների (բժշկական փոխհատուցումների) և հետադարձ պահանջի իրավունքի գծով հայցերի վերաբերյալ (համաձայն Հավելված 3-ի) |
3 |
ամսական |
4. |
Հաշվետվություն կտրոնների ձևաթղթերի վերաբերյալ (համաձայն Հավելված 4-ի) |
4 |
եռամսյակային |
5. |
Հաշվետվություն Բյուրոյի միջոցների և ծախսերի վերաբերյալ (համաձայն Հավելված 5-ի) |
5 |
եռամսյակային |
6. |
Հաշվետվություն Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ (համաձայն Հավելված 6-ի) |
6 |
եռամսյակային |
5. Սույն Հավելվածով սահմանված ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգով Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչություն: Հաշվետվությունները լրացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերում, որոնք փոփոխելն արգելվում է, ընդ որում` «Հաշվետվություն Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 6 հաշվետվությունը ներկայացվում է ծածկագրված` Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից ուղարկված ծածկագրված ֆայլերով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով էլեկտրոնային փոստի խափանման վերաբերյալ գրություն:
6. Սույն Հավելվածի 4-րդ կետի աղյուսակում նշված հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն հետևյալ կառուցվածքով.
| ||||||||
|
7. Ամսական և եռամսյակային ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները, անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության հետ միասին, Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Ստուգման հաշվետվությունների և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները Կենտրոնական բանկ են ներկայացվում ստորագրված բնօրինակները ապահովագրական ընկերություններից ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
8. Թիվ 4 հաշվետվությունում տեղաբաշխված կտրոնների մեջ ներառվում են նաև խոտանված, ոչնչացված և դադարեցված պայմանագրերի գծով հետ ստացված կտրոնների ձևաթղթերը:
9. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում է տեղեկատվություն Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերությունների կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և/կամ Բյուրոյի կանոնների հետ կապված Բյուրոյի կողմից արձանագրված կամ բացահայտված խախտումների, այդ խախտումների համար Բյուրոյի կողմից կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ, մասնավորապես`
1) Բյուրոյի կողմից արձանագրված այն խախտումների դեպքում, որոնց համար հաշվետու եռամսյակի ընթացքում է Բյուրոյի կողմից կիրառվել կարգապահական տույժ և/կամ որոշում է ընդունվել խախտման համար կարգապահական տույժ չկիրառել` վարույթը կարճել, թիվ 6 հաշվետվությունը լրացվում է ամբողջությամբ,
2) Բյուրոյի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում հայտնաբերված այն խախտումների դեպքում, որոնց գծով Բյուրոն կարգապահական տույժ կիրառելու իրավասություն չունի, թիվ 6 հաշվետվության մեջ լրացվում են միայն 1-6-րդ սյունակները, ընդ որում` 6-րդ սյունակում լրացվում է «Բյուրոն իրավասու չէ»,
3) Բյուրոյի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում հայտնաբերված այն խախտումների դեպքում, որոնց վերաբերյալ կարգապահական տույժ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, թիվ 6 հաշվետվության մեջ լրացվում են միայն 1-5-րդ սյունակները,
4) Թիվ 6 հաշվետվության 10-րդ սյունակում ոչինչ չի լրացվում, եթե տրված հանձնարարականը կատարման ժամկետ չի պարունակում:
10. Սույն Հավելվածով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունների հետ հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) մասին Բյուրոն գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկի նախագահին:
11. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն: Թերությունների առկայության դեպքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է Բյուրոյին՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ տեղեկացումն ավտոմատ ուղարկում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգը: Սույն հավելվածում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:
12. Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական բանկը կարող է պահանջել Բյուրոյից Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում և ձևերով Կենտրոնական բանկ ներկայացնել լրացուցիչ այլ տեղեկություններ:
13. Հաշվետվություններում «x» նշանով վանդակները չեն լրացվում:
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 1) |
Աղյուսակ 1. Երաշխավորման ֆոնդի ակտիվների նկարագիրն ըստ տեսակների
Հաշվեկշռային |
Միջին կշռված եկամտա-բերություն (%) |
Միջին կշռված ժամկետայնություն (օր) (անժամկետ ակտիվների ժամկետայնությունը ընդունել 0 օր) |
Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում (%) | ||
N |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
ՀՀ պետական արժեթղթեր, այդ թվում` | ||||
1.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
1.2 |
ԱՄՆ դոլար |
||||
1.3 |
Եվրո |
||||
1.4 |
Այլ |
||||
2 |
ՀՀ ԿԲ արժեթղթեր |
||||
2.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
2.2 |
ԱՄՆ դոլար |
||||
2.3 |
Եվրո |
||||
2.4 |
Այլ |
||||
3 |
Հաշիվներ և ավանդներ ՀՀ ԿԲ-ում |
||||
3.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
3.2 |
ԱՄՆ դոլար |
||||
3.3 |
Եվրո |
||||
3.4 |
Այլ |
||||
4 |
Հաշիվներ և ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում |
||||
4.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
4.2 |
ԱՄՆ դոլար |
||||
4.3 |
Եվրո |
||||
4.4 |
Այլ |
||||
5 |
Հաշիվներ և ավանդներ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում |
||||
5.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
5.2 |
ԱՄՆ դոլար |
||||
5.3 |
Եվրո |
||||
5.4 |
Այլ |
||||
6 |
ոսկու ստանդարտացված ձուլակտորներ |
||||
6.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
6.2 |
ԱՄՆ դոլար |
||||
6.3 |
Եվրո |
||||
6.4 |
Այլ |
||||
7 |
բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների արժեթղթեր |
||||
7.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
7.2 |
ԱՄՆ դոլար |
||||
7.3 |
Եվրո |
||||
7.4 |
Այլ |
||||
8 |
բարձր վարկանիշ ունեցող երկրների կենտրոնական բանկերի արժեթղթեր |
||||
8.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
8.2 |
ԱՄՆ դոլար |
||||
8.3 |
Եվրո |
||||
8.4 |
Այլ |
||||
9 |
բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների արժեթղթեր |
||||
9.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
9.2 |
ԱՄՆ դոլար |
||||
9.3 |
Եվրո |
||||
9.4 |
Այլ |
||||
10 |
դեբիտորական պարտավորություններ |
||||
10.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
10.2 |
ԱՄՆ դոլար |
||||
10.3 |
Եվրո |
||||
10.4 |
Այլ |
||||
11 |
այլ ֆինանսական ակտիվներ |
||||
11.1 |
ՀՀ դրամ (հազ. դրամ) |
||||
11.2 |
ԱՄՆ դոլար |
||||
11.3 |
Եվրո |
||||
11.4 |
Այլ |
Աղյուսակ 2. Ակտիվների նկարագիրն ըստ սուբյեկտների
Հաստատության անվանումը |
Հաստատության վարկանիշը |
Վարկանիշի տրման ամսաթիվը |
Վարկանիշ տված կազմակերպությունը |
Ծավալը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ (հազ. դրամ) |
Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում (%) | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
||||||
2 |
||||||
3 |
||||||
4 |
||||||
5 |
||||||
… |
||||||
… |
Ընդամենը |
x |
x |
x |
100 |
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԵՎ |
Աղյուսակ 1. Երաշխավորման ֆոնդի միջոցների փաստացի
շարժի վերաբերյալ
(հազար դրամ) |
0 |
Երաշխավորման ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի սկզբում |
|
1 |
Ապահովագրական ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված վճարներ, այդ թվում` |
|
1.1 |
միանվագ վճարներ |
|
1.2 |
պարբերական վճարներ |
|
1.3 |
լրացուցիչ վճարներ |
|
2 |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Երաշխավորման ֆոնդի այլ մուտքեր, այդ թվում՝ |
|
2.1 |
ֆոնդի միջոցների կառավարումից ստացված եկամուտներ |
|
2.2 |
ներգրավված վարկեր և փոխառություններ |
|
2.3 |
հետադարձ պահանջի իրավունքի կիրառումից մուտքեր |
|
2.4 |
կիրառած տույժեր և տուգանքներ |
|
2.5 |
այլ մուտքեր |
|
3 |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Երաշխավորման ֆոնդից ելքեր, այդ թվում` |
|
3.1 |
տրված հատուցումներ |
|
3.2 |
ֆոնդի միջոցների կառավարումից ստացված վնասներ |
|
3.3 |
վարկերի և փոխառությունների մայր գումարի մարումներ |
|
3.4 |
վարկերի և փոխառությունների տոկոսների մարումներ |
|
3.5 |
բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումներ |
|
4 |
Երաշխավորման ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի վերջում (0+1+2-3) |
Հավելված 3 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԵՐԻ, ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՀԱՅՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 3) |
Աղյուսակ 1. Հաշվետու ժամանակաշրջանում հատուցման (բժշկական փոխհատուցումների) հայտերի քանակների վերաբերյալ
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ առկա չկարգավորված հայտեր |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված հայտեր |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարված հայտեր |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հայտատուի կողմից հրաժարված հայտեր |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մերժված հայտեր |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական ընկերություններին փոխանցված հայտեր |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ առկա չկարգավորված հայտեր | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. Միայն գույքային վնասների գծով |
|||||||
2. Միայն անձնական վնասների գծով |
|||||||
3. Գույքային և անձնական վնասների գծով |
Աղյուսակ 2. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվեգրված հատուցումների (բժշկական փոխհատուցումների) վերաբերյալ
Հայտի համարը |
Հատուցման մեծությունը գույքային վնասների գծով (հազար դրամ) |
Հատուցման (բժշկական փոխհատուցման) մեծությունը անձնական վնասների գծով |
1 |
2 |
3 |
…. |
||
Ընդամենը |
Աղյուսակ 3. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվեգրված հատուցումների (բժշկական փոխհատուցումների) վերաբերյալ` ըստ վնասը պատճառող սուբյեկտների
Հատուցման մեծությունը գույքային վնասների գծով (հազար դրամ) |
Հատուցման (բժշկական փոխհատուցման) մեծությունը անձնական վնասների գծով | |||
Քանակ |
Ծավալ (հազար դրամ) |
Քանակ |
Ծավալ (հազար դրամ) | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Անհայտ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտա-կանություն ունեցող անհայտ անձանց կողմից պատճառված վնասների համար |
||||
2. ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց կողմից պատճառված վնասների համար |
||||
3. Հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտո-տրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասների համար |
||||
4. ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց (որոնց հետ ԱՊՊԱ կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)) կողմից պատճառված վնասների համար |
||||
Ընդամենը |
Աղյուսակ 4. Հաշվետու ժամանակաշրջանում հետադարձ պահանջի իրավունքի գծով հայցերի վերաբերյալ
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ առկա չկարգավորված |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներկայացված |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարված |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մերժված հայցեր |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ | |||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 | |||||||||
քանակ (հատ) |
գումար (հազար դրամ) |
քանակ (հատ) |
գումար |
քանակ (հատ) |
գումար (հազար դրամ) |
քանակ (հատ) |
գումար (հազար դրամ) |
քանակ (հատ) |
գումար | ||||||||||
1. Միայն գույքային վնասների գծով |
|||||||||||||||||||
2. Միայն անձնական վնասների գծով |
|||||||||||||||||||
3. Գույքային և անձնական վնասների գծով |
Հավելված 4 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 4) |
Աղյուսակ 1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կտրոնների ձևաթղթերի վերաբերյալ
Չտեղաբաշխված կտրոնների ձևաթղթեր (ներառյալ` հետ վերադարձված չօգտագործված ձևաթղթեր) |
Տեղաբաշխված կտրոնների ձևաթղթեր |
Խոտանված (վնասված) կտրոնների ձևաթղթեր |
Ոչնչացված կտրոնների ձևաթղթեր |
Դադարեցված պայմանագրերի գծով հետ ստացված կտրոնների ձևաթղթեր | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 | |||||
Կոդ |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Աղյուսակ 2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ տեղաբաշխված կտրոնների ձևաթղթերի վերաբերյալ` ըստ ապահովագրական ընկերությունների
Ապահովագրական ընկերության անվանումը |
Ապահովագրական ընկերության անվանումը |
Ապահովա-գրական ընկերության անվանումը |
Ապահովա-գրական ընկերության անվանումը |
… | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 | |||||
Կոդ (հաջորդական կոդերի դեպքում լրացվում է միջակայքը (օր.` AA0001-AA0055)) |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Կոդ |
Քանակ |
Հավելված 5 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 5) |
(հազար դրամ) |
1 |
Բյուրոյի եկամուտներ, այդ թվում` |
1.1 |
անդամավճարներ |
1.2 |
կտրոնների արժեքի փոխհատուցում |
1.3 |
կրկնակի փորձաքննությունից եկամուտներ |
1.4 |
փորձագիտական և դատական ծախսերի փոխհատուցումից եկամուտներ |
1.5 |
տոկոսային եկամուտներ |
1.6 |
այլ եկամուտներ |
2 |
Գործառնական ծախսեր, այդ թվում` |
2.1 |
երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարվող հատուցումների վճարման հետ կապված ծախսեր |
2.2 |
ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ |
2.3 |
Բյուրոյին մատուցված խորհրդատվական կամ այլ ծառայությունների դիմաց վճարներ |
2.4 |
ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսեր, այդ թվում. |
2.4.1. |
գովազդ |
2.4.2. |
սեմինարների կազմակերպում |
2.4.3. |
ինտերնետ կայքի սպասարկում |
2.5 |
սուբրոգացիայի իրավունքի իրականացման հետ կապված ծախսեր. |
2.6 |
բյուրոյի գործառույթների իրականացման հետ կապված այլ ծախսեր, այդ թվում. |
2.6.1. |
կտրոնների ձեռքբերման ծախսեր |
2.6.2. |
վերահսկողության գործառույթի իրականացման հետ կապված ծախսեր |
2.6.3. |
կրկնակի փորձաքննության հետ կապված ծախսեր |
2.7 |
այլ գործառնական ծախսեր |
3 |
Վարչական ծախսեր, այդ թվում` |
3.1 |
աշխատակազմի պահպանման ծախսեր, այդ թվում` |
3.1.1 |
աշխատավարձ |
3.1.2 |
պարգևատրում |
3.1.3 |
արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար վճարումներ |
3.1.4 |
սոցիալական ապահովության վճարներ |
3.1.5 |
աշխատակազմի ուսուցման և վերապատրաստման ծախսեր |
3.1.6 |
գործուղման և ներկայացուցչական ծախսեր |
3.2 |
ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր |
3.3 |
տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսեր |
3.4 |
լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսեր |
3.5 |
շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսեր |
3.6 |
շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների մաշվածության գծով ծախսեր |
3.7 |
վարձակալության գծով ծախսեր |
3.8 |
տույժեր և տուգանքներ |
3.9 |
հարկերի գծով ծախսեր |
3.10 |
այլ վարչական ծախսեր |
4 |
Ընդամենը |
Հավելված 6 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 6)
Ամսաթիվ`------------------------------
N |
Խախտում թույլ տված իրավաբանական անձի անվանումը |
Խախտման նկարագիրը |
Խախտման իրավական հիմքերը (խախտված իրավական ակտի անվանումը և խախտված դրույթը) |
Խախտումը թույլ տալու տարին, ամիսը, ամսաթիվը (հնարավորության դեպքում) |
Խախտումն հայտնաբերելու տարին, ամիսը, ամսաթիվը, արձանագրության հերթական համարը |
Խախտման համար կիրառված կարգապահական տույժերը |
Վարույթը կարճելու հիմքերը |
Կարգապահական տույժ կիրառելու կամ վարույթը կարճելու տարին, ամիսը, ամսաթիվը |
Տրված հանձնարարականի բովանդակությունը |
Հանձնարարականի կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
1 |
||||||||||
2 |
||||||||||
… |
----------------------------------------------------------------------------
(Բյուրոյի գործադիր տնօրենի ստորագրությունը)
----------------------------------------------------------------------------
(Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը)