«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11515481
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 26 նոյեմբերի 2015 թ. N 169-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 57-Ն ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 584-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի «բ» ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում ու տնային պայմաններում խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 57-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 584-Ն «Խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտի ձևը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Ա. Ասատրյան |
ՀՀ առողջապահության |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2 դեկտեմբերի 2015 թ. N 55-Ն համատեղ հրամանի |
Ձև
Բ Ժ Շ Կ Ա Կ Ա Ն Ք Ա Ր Տ
Խնամքի տրամադրման համար դիմած անձի
Բժշկական կազմակերպության անվանումը _____________________________________________
Քաղաքացի _____________________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)
Անձը հաստատող փաստաթուղթ _____________________________________________________
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)
Հաշվառված է ____________________________________________________________________
(բնակության վայրը)
Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը ______________________________________________________
Ախտորոշումը ____________________________________________________________________
Բժիշկ-մասնագետների եզրակացությունները՝
Թերապևտ _______________________________________________________________________
Ֆլյուորոգրաֆիայի արդյունքները ______________________________________________________
Մաշկավեներաբան _________________________________________________________________
Ակնաբույժ _______________________________________________________________________
Նյարդաբան ______________________________________________________________________
Հոգեբույժ ________________________________________________________________________
Վարակաբան _____________________________________________________________________
Աղիքային խմբի վարակիչ (այդ թվում՝ մակաբուծային) հիվանդությունների նկատմամբ իրականացված հետազոտության արդյունքները __________________
________________________________________________________________________________
Բժշկական կազմակերպության տնօրեն ______________________________________________
(ստորագրություն, ազգանուն, անուն) |
Լրացման ամսաթիվը՝ «____» _____________ 20.. թ.