Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.02/23(897) Հոդ.577
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2012 թվականի N 490-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 1 հավելվածի 111-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2012 և 2013 թվականների ընթացքում պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) ժամանակացույցը և անվանացանկը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) յուրաքանչյուր եռամսյակին նախորդող վերջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել հաջորդ եռամսյակում մասնավորեցման առաջարկվող ընկերությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

ա. ընկերության կանոնադրությունը,

բ. ընկերության գույքի կազմը և գույքային իրավունքների առկայությունը,

գ. ընկերության վերջին երկու տարվա ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշները.

2) ընկերությունների մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ բանակցությունների արդյունքում մշակված մասնավորեցման լավագույն տարբերակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում 50 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նոր նախագիծ գույքը սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 25

Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 19-ի N 490-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

2012 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

Ժամանակա-հատվածը

Ծածկագիրը՝ ըստ ծրագրի

Ընկերության անվանումը

1

2

3

4

1.

2012 թ. II եռամսյակ

62061

«Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերություն

2.

2012 թ. II եռամսյակ

62357

«Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

3.

2012 թ. II եռամսյակ

62405

«Սթրես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

4.

2012 թ. II եռամսյակ

90022

«Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերություն

5.

2012 թ. III եռամսյակ

90025

«Ավտոտրանսպորտի» փակ բաժնետիրական ընկերություն

6.

2012 թ. III եռամսյակ

90035

«Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերություն

7.

2012 թ. III եռամսյակ

20904.2

«Մասիսի նավթամթերքներ» փակ բաժնետիրական ընկերություն

8.

2012 թ. III եռամսյակ

20904.8

«Արթիկի նավթամթերքներ» փակ բաժնետիրական ընկերություն

9.

2012 թ. IV եռամսյակ

74730

«Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերություն

10.

2012 թ. IV եռամսյակ

60347

«Երևանի ջրամատակարարման ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերություն

11.

2012 թ. IV եռամսյակ

90039

«Երնորոգնախագիծ» փակ բաժնետիրական ընկերություն

12.

2012 թ. IV եռամսյակ

20370

«Բյուրեղ» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերություն

13.

2013 թ. I եռամսյակ

60155

«Վայոցձորառսպաս» փակ բաժնետիրական ընկերություն

14.

2013 թ. I եռամսյակ

62021

«Արաքս» փակ բաժնետիրական ընկերություն

15.

2013 թ. I եռամսյակ

62127

«Ջրհան» փակ բաժնետիրական ընկերություն

16.

2013 թ. II եռամսյակ

74593

«Հայառշինվերանորոգում-1» փակ բաժնետիրական ընկերություն

17.

2013 թ. II եռամսյակ

62128

«Կոլչեդան» փակ բաժնետիրական ընկերություն

18.

2013 թ. II եռամսյակ

62130

«Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերություն

19.

2013 թ. II եռամսյակ

90055

«Ստեփանավանի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերություն

20.

2013 թ. III եռամսյակ

20794.7

«Հատուկպայթշին» բաց բաժնետիրական ընկերություն

21.

2013 թ. III եռամսյակ

62308

«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն

22.

2013 թ. III եռամսյակ

61110

«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն

23.

2013 թ. III եռամսյակ

61138

«Բերրիություն» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն

24.

2013 թ. III եռամսյակ

61100

«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Անիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերություն

25.

2013 թ. III եռամսյակ

90051

«Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերություն

26.

2013 թ. III եռամսյակ

90057

«Ձիասպորտի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

27.

2013 թ. IV եռամսյակ

62132

«Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերություն

28.

2013 թ. IV եռամսյակ

60063.1

«Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերություն

29.

2013 թ. IV եռամսյակ

62403

«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

30.

2013 թ. IV եռամսյակ

21805.1

«Կապուտակ» փակ բաժնետիրական ընկերություն

31.

2013 թ. IV եռամսյակ

90044

«Արուճի սերմնաբուծական պետական» փակ բաժնետիրական ընկերություն

32.

2013 թ. IV եռամսյակ

21843

«Դվին կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան