ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2012 թվականի N 421-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի դատահոգեբուժական փորձաքննությունների բաժանմունքի պահպանության ընթացքում առաջացող խնդիրների օրենսդրական լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 15 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 15-ի N 421-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անտոնյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության պետի տեղակալ, շարային և ռազմականացված ստորաբաժանումների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ |
Ա. Հովսեփյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ |
Ն. Մնացականյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանա կան վարչության իրավական փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Ա. Դաշյան |
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ |
Տ. Սահակյան |
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր |
Ս. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ |
Թ. Ղուկասյան |
-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |