«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2002 թվականի N 674
քաղ. Երևան
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և պետական տուրքի հաշվարկման ու վճարման (գանձման) արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված լիցենզավորող և թույլտվություններ տրամադրող լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ`
ա) սույն որոշմանը կից N 1 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում իրենց կողմից տրված լիցենզիաների և թույլտվությունների մասին,
բ) սույն որոշմանը կից N 2 ձևով` գործող լիցենզիաների և թույլտվությունների մասով հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման մասին,
գ) սույն որոշմանը կից N 3 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում տրամադրված այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար: Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկություններ չեն ներկայացվում:
(1-ին կետը փոփ. 22.01.09 N 78-Ն, խմբ. 29.10.09 N 1248-Ն, փոփ., լրաց. 24.05.12 N 643-Ն)
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։
(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն, 29.10.09 N 1248-Ն)
3. Լիազոր մարմինները սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում փաստաթղթային տեսքով և էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)։
(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն, 29.10.09 N 1248-Ն, 24.05.12 N 643-Ն)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.10.09 N 1248-Ն)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20_թ._________________________ամսվա համար
___________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող, թույլտվություն տրամադրող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN ը/կ Տեղեկություններ լիցենզավորված, թույլտվություն ստացած անձանց վերաբերյալ Տեղեկություններ լիցենզիաների և թույլտվությունների վերաբերյալ Ծանոթա-գրություն Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) Հարկ վճարողի հաշվառման համարը Իրավաբանական անձի գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ բնակության) վայրը Գործունեության իրականացման վայրի հասցեն Սերիան Համարը Գործունեության տեսակը Տրամադրման ամսաթիվը Գործողության ժամկետի ավարտը Լիցենզիան կամ թույլտվությունը ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12.
(ՀՎՀՀ)
Կատարող |
______________________________________ |
|
|
Հեռախոսահամարը |
______________________________________ |
Ստորաբաժանման ղեկավար |
______________________________________ |
(Ձևը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 29.10.09 N 1248-Ն, լրաց. 24.05.12 N 643-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20_թ. _________________________ ամսվա համար
___________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող, թույլտվություն տրամադրող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN ը/կ Տեղեկություններ լիցենզավորված, թույլտվություն ստացած անձանց վերաբերյալ Տեղեկություններ լիցենզիաների կամ թույլտվությունների վերաբերյալ Տեղեկություններ լիցենզիայի կամ թույլտվության վերաձևակերպման մասին Տեղեկություններ գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին Տեղեկություններ լիցենզիայի կամ թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման մասին Տեղեկություններ լիցենզիայի կամ թույլտվության գործողության կասեցման մասին Տեղեկու-թյուններ լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարեցման մասին Ծանոթա-գրություն Իրավաբա- Հարկ վճարողի հաշվառման համարը սերիան համարը գործունեության տեսակը որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը լիցենզիայի կամ թույլտվության գրանցված փոփոխությունը որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը գործունեության իրականացման նոր վայրը երկարաձգված ժամանակա-հատվածի ավարտման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը կասեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը գործո-ղության դադա-րեցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 15
նական անձի անվանումը, կազմա-կերպական- իրավական ձևը, անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ազգանունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապա-հովության քարտի համարը (առկայության դեպքում)
(ՀՎՀՀ)
14
Կատարող |
______________________________________ |
|
|
Հեռախոսահամարը |
______________________________________ |
Ստորաբաժանման ղեկավար |
______________________________________ |
(Ձևը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 29.10.09 N 1248-Ն, լրաց., փոփ. 24.05.12 N 643-Ն)
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20__ թ. _________________________ ամսվա համար
________________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN ը/կ |
Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ |
Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ |
Տեղեկություններ ներդիրների վերաբերյալ |
Ներդիրն ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման մասին |
Տեղեկություններ լիցենզիայի կամ ներդիրի գործողության կասեցման մասին |
Տեղեկություններ լիցենզիայի կամ ներդիրի գործողության դադարեցման մասին |
Ծանոթա-գրություն | |||||||||||||
իրավա- |
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
իրավա-բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-կատիրոջ բնակության) վայրը |
սերիան |
համարը |
գործու-նեության տեսակը |
տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
համարը |
գործու-նեության ոլորտը |
տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
լիցենզիայի գրանցված փոփո-խությունը |
ներդիրի գրանցված փոփո-խությունը |
կասեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
դադարեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը տարեթիվը | ||||||
լիցենզիա |
ներդիր |
լիցենզիա |
ներդիր |
լիցենզիա |
ներդիր |
||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
(Ձևը լրաց. 24.05.12 N 643-Ն)