ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2012 թվականի N 544-Ն
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի նիստում հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թվականներին պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ՝
1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի.
3) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրերի՝ սահմանված կարգով կնքման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 7 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 544-Ն որոշման |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան |
երկու հազար տասներկու թվականի _________________ ____ին |
Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 4663 համարով), 2010 թվականի հունվարի 14-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 95 համարով), 2010 թվականի մայիսի 12-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 3558 համարով), 2011 թվականի հունվարի 31-ին կնքված՝ պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 637 համարով) և 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 5143 համարով), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս -------------------------------------------------------------------- ի (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ---------------------------------------------------ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և հիմնարկի միջև ------------------------ թ. կնքված համաձայնագիրը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից՝
ա. շինարարության արժեք. գույքի մակերեսն ընդհանուր կազմում է 198.358 քառ. մետր, որի արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառակուսի մետրի համար՝ 167400 դրամով, Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա բնակելի տների համար` 178040 դրամով, իսկ Ախուրյան գյուղում, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում բազմաբնակարան շենքերի համար` 182100 դրամով, որի արդյունքում շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 33.772.226.360 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը:
Նշված գույքի մակերեսը և բնակարանների և (կամ) բնակելի տների թիվը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով շինարարության 1 քառ. մետրի արժեքը` 167400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա բնակելի տների համար` 178040 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Ախուրյան գյուղում, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում բազմաբնակարան շենքերի համար` 182100 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասերի, կիսակառույց (անավարտ) և օժանդակ շինությունների գինը, պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը»:
2. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է սույն պայմանագրի շրջանակներում հանձնվող՝
ա) բնակելի տներից`
4-սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը կատարելուց (կառուցապատման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց` հողատարածքի նկատմամբ վաճառողի սեփականության իրավունքը գրանցելուց) հետո` 300 օր,
1, 2, 3, 5 և 6-սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը կատարելուց (կառուցապատման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց` հողատարածքի նկատմամբ վաճառողի սեփականության իրավունքը գրանցելուց) հետո 270 օր,
բ) բազմաբնակարան շենքերի համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը կատարելուց և սույն համաձայնագրի նոտարական վավերացումից հետո` ոչ ուշ, քան 2013 թվականի դեկտեմբերի 20-ը:
Ընդ որում, վաճառողի կողմից պայմանագրի 3.2.1-ին կետով սահմանված կարգով գույքի առանձին միավորների շինարարության ավարտի մասին գնորդին ծանուցումն ուղարկելու պահից սույն կետով սահմանված ժամկետները համարվում են կասեցված:
Հիմնական պայմանագրի կնքումից ծագող` գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:
3. Պայմանագրի N 1 հավելվածի 5-րդ կետին նախորդող «Ախուրյան գյուղում կառուցվող բնակարանների համար` ստորև նշված 5-րդ կետով ներկայացված աշխատանքները» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ախուրյան գյուղում, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում կառուցվող բնակարանների համար` ստորև նշված 5-րդ կետով ներկայացված աշխատանքները»:
4. Պայմանագրի N 2 հավելվածի 1-ին տողը փոխարինել սույն համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող N 1 հավելվածով ներկայացված 1-ին տողով:
5. Պայմանագրի N 2 հավելվածի 13-րդ տողից հետո ավելացնել սույն համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող N 1 հավելվածով ներկայացված 14-րդ տողը, և պայմանագրի N 2 հավելվածի վերջին երկու պարբերությունները շարադրել սույն համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող N 1 հավելվածով ներկայացված խմբագրությամբ:
6. Պայմանագրի N 4 հավելվածի նախավերջին տողում «26.745.171.080» թիվը փոխարինել «19.682.546.360» թվով:
7. Սույն համաձայնագրի 2-րդ կետով կատարված փոփոխությունը տարածվում է նաև պայմանագրի կնքման պահից կողմերի միջև ձևավորված հարաբերությունների վրա և պայմանագրի` նշված կետով սահմանված դրույթները կիրառելիս կողմերը ղեկավարվում են սույն համաձայնագրի դրույթներով:
8. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:
9. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Վաճառող |
Գնորդ |
«Գլենդել Հիլզ» փակ |
Հայաստանի Հանրապետության անունից` |
Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19 |
Քաղ. Երևան, Կառավարական տուն, 3 |
ՀՎՀՀ` |
ՀՎՀՀ` |
2012 թվականի _________________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ _________ նոտարական տարածքի նոտար _______________________ի կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:
Գրանցված է սեղանամատյանում՝ ______ ով:
Գանձված է պետական տուրք և ծառայության
վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների
Նոտար ______________
Հավելված N 1
« |
|
«Պայմանագրի շրջանակներում գնորդն իրավունք ունի վաճառողին պատվիրելու պայմանագրի N 2 հավելվածի սյունակներում չներառված` ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի այլ համայնքներում և ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների և (կամ) բնակելի տների և (կամ) սպասարկման օբյեկտների ձեռքբերում:
Գույքի մակերեսն ընդհանուր կազմում է 198.358 քառ. մետր, որի արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառակուսի մետրի համար՝ 167400 դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա բնակելի տների համար` 178040 դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Ախուրյան գյուղում, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում բազմաբնակարան շենքերի համար` 182100 դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Սույն պայմանագրով սահմանված գույքի շինարարության մակերեսի ընդհանուր չափը 33.612 քառ. մետրով պակաս է սույն հավելվածի սյունակներում ներկայացված ընդհանուր քառ. մետրից: Նշված չափին համապատասխան (33.612 քառ. մետր) սույն հավելվածի սյունակներում ներկայացված քանակների նվազեցման համամասնությունը` ըստ ներկայացված համայնքների, որոշում է գնորդը»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 544-Ն որոշման |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/132 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան |
երկու հազար տասներկու թվականի _________________ ____ին |
Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 10808 համարով), 2010 թվականի հունվարի 14-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 96 համարով), 2010 թվականի մայիսի 12-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 3561 համարով) և 2011 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում՝ 10455 համարով), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս ----------------------------------------------------------------------------ի (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս -----------------------------------ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և հիմնարկի միջև ------------------------թ. կնքված համաձայնագիրը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող N N 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ, հասարակական տարածքներ (նկուղ և (կամ) կիսանկուղ) և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ՝ բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:
2. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից՝
ա. շինարարության արժեք. մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի մակերեսն ընդհանուր կազմում է 185.671 քառ. մետր, որից հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն, արդյունքում շինարարության արժեքը կազմում է 31.470.072.353 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից մինչև 20.11.2009 թ. հաշվարկված զեղչերը: Գույքի հանձնման ժամանակ 1 քառ. մետրի արժեքում պետք է ներառվի նաև 20.11.2009 թ-ից հետո մինչև մուրհակների մարման օրը մուրհակների օտարումից հաշվարկված զեղչերը:
Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի 1 քառ. մետրի գինը` 182.118 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն,
բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասերի գինը, վաճառողի կողմից ձեռք բերած գնով, գումարած ավելացված արժեքի հարկը»:
3. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է սույն համաձայնագրի կնքման պահին կառուցվող գույքի համար՝ ոչ ուշ, քան 2012 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ նոր կառուցման ենթակա գույքի համար` սույն համաձայնագրի նոտարական վավերացումից հետո` ոչ ուշ, քան 2013 թվականի դեկտեմբերի 20-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող՝ գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:
4. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:
5. Պայմանագրի N 4 հավելվածում կանխավճարների տրամադրման ժամանակացուցը լրացնել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով ներկայացված տողերով:
6. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:
7. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Վաճառող |
Գնորդ |
«Գլենդել Հիլզ» փակ |
Հայաստանի Հանրապետության անունից` |
Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19 |
Քաղ. Երևան, Կառավարական տուն, 3 |
ՀՎՀՀ` |
ՀՎՀՀ` |
2012 թվականի _______________________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ __________ նոտարական տարածքի նոտար _______________________ի կողմից:
Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:
Գրանցված է սեղանամատյանում՝ ______ով:
Գանձված է պետական տուրք և ծառայության
վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների
Նոտար ______________
Հավելված N 1
Գ Ն Մ Ա Ն Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
NN |
Գնման առարկան |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Նախատեսվում է գնել 2012 թվականի սեպտեմբերի 1-ին Ընդամենը | |
քանակը |
գինը | ||||
Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցման ենթակա գույք (ներառյալ բնակարաններ, հասարակական տարածքներ և ընդհանուր օգտագործման տարածքներ) |
1 քառ. մ |
182.118, իսկ հասարակական տարածքների (նկուղ և (կամ) կիսանկուղ) արժեքի հաշվարկն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցված գործակիցների համաձայն՝ գումարած հողամասի արժեքը |
185.671 |
31.470.072.353՝ գումարած հողամասի արժեքը |
Հավելված N 2
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո։ |
9.914.039.519 |
վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով |
Սույն վճարման պարտավորությունը գնորդի մոտ առաջանում է համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո: |
կառուցապատման համար անհրաժեշտ հողամասի գինը՝ գումարած ավելացված արժեքի հարկը |
վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 544-Ն որոշման |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/133 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան |
երկու հազար տասներկու թվականի _________________ ____ին |
Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատանում` 10807 համարով), 2010 թվականի մայիսի 12-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 3560 համարով) և 2011 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված` պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված սեղանամատյանում` 10456 համարով), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս---------------------------------ի (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս -------------------------ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և հիմնարկի միջև ------------- թ. կնքված համաձայնագիրը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ NN 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ, հասարակական տարածքներ (նկուղ և (կամ) կիսանկուղ), սպասարկման և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ՝ բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:
2. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից՝
ա. շինարարության արժեք. մեկ քառ. մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի մակերեսն ընդհանուր կազմում է 19.000 քառ. մետր, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 3.460.242.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից մինչև 20.11.2009 թ. հաշվարկված զեղչերը: Գույքի հանձնման ժամանակ 1 քառ. մետրի արժեքում պետք է ներառվի նաև 20.11.2009 թ-ից հետո մինչև մուրհակների մարման օրը մուրհակների օտարումից հաշվարկված զեղչերը:
Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը` 182.118 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասի գինը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը: Հիմք ընդունելով 2009 թվականի հունիսի 19-ին կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված կադաստրային արժեքը կազմում է` մեկ քառ. մետրը` 1242 դրամ, իսկ անհրաժեշտ հողատարածքը` 14.700 քառ. մետր, որի արդյունքում հողամասի գինը կազմում է 21.908.880 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»:
3. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ` քան 2012 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող՝ գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:
5. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Վաճառող |
Գնորդ |
«Գլենդել Հիլզ» փակ |
Հայաստանի Հանրապետության անունից` |
Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19 |
Քաղ. Երևան, Կառավարական տուն, 3 |
ՀՎՀՀ` |
ՀՎՀՀ` |
2012 թվականի _______________________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ __________ նոտարական տարածքի նոտար _______________________ի կողմից:
Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:
Գրանցված է սեղանամատյանում՝________ով:
Գանձված է պետական տուրք և ծառայության
վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների
Նոտար ______________
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |