ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
16 մարտի 2012 թ. |
N 420-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՎԱՀԱԳՆԻ» ԹԱՂԱՄԱՍԻ ՆԵՐԹԱՂԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 3-րդ կետերով և 3-րդ բաժնի կանոններով, ինչպես նաև հաշվի առնելով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի 24.01.2012թ. հ. 06 գրությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Անվանակոչել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի» թաղամասի ներթաղամասային փողոցներն ըստ հետևյալ անվանումների՝
Թաղամասի գլխավոր փողոց 1-ին տեղամաս |
- Արարատի փողոց - Արա լեռ փողոց | |
2-րդ և 13-րդ տեղամաս | - Ներսես Շնորհալու փողոց Սիամանթոյի փողոց Ռուբեն Զարդարյան փողոց
| |
| ||
3-րդ տեղամաս | -Արաքսի փողոց Քասախի փողոց | |
4-րդ և 5-րդ տեղամաս |
-Հատիսի փողոց |
2. Ուժը կորցրած ճանաչել Աջափնյակ համայնքի ավագանու 10.11.2005թ. հ. 9 և հ. 10 որոշումները։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|