Գլխավոր տեղեկություն
Համար
N 1929-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1929-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՀՐԱՉՅԱ, ՆՈՐԱՅՐ, ՌԵԲԵԿԱ ԵՎ ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներ, սոցիալական ծանր վիճակում գտնվող, առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյանների բնակարանային խնդիրը լուծել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «2. Բնակարանային շինարարություն ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից ձեռք բերված բնակարաններից Մուշ-2 թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի հատկացմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանը հատկացվում է որպես սոցիալական բնակարան` անհատույց օգտագործման իրավունքով, և նրանց հետ բնակարանի անհատույց օգտագործման մասին պայմանագրի նոտարական վավերացման ու պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման համար նախատեսված հատկացումների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2012 թ. փետրվարի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան