ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 103-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3, Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բաժնային սեփականություն, հավասար բաժիններով, նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և նվիրվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո, եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 10 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 103-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԱրԵՎելյան փողոցի N 3, Երեվան քաղաքի Աճառյան N 20/3 հանրակացարաններում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցՎած նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
Բնակտարա-ծության հասցեն |
Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները |
Անձնագրային տվյալները |
Հատկաց-ման տարեթիվը |
Զբաղեց- |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական հաշվեկշռա- |
Սեփականու- |
Բնակտարա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ք.Գյումրի, Արևելյան փող., N3 հանրակացարան, բն.43 |
Հակոբյան Ստեփան Ռուբենի Հակոբյան Ռուբեն Գերասիմի Հակոբյան Ռուզաննա Հակոբյան Լիանա Զավենի Հակոբյան Ռուբեն Ստեփանի |
AH0567435 տրված` 15.04.2008թ. 016-ի կողմից |
1995թ. |
81.23 |
9461.26 |
ընդհանուր համատեղ սեփականու- |
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար- |
ք.Գյումրի, Արևելյան փող., N3 հանրակացարան, բն.41 |
Մելիքյան Էդվարդ Գևորգի |
AF0722463 տրված` 18.06.2003թ. 016-ի կողմից |
1995թ. |
66.44 |
7109.08 |
ընդհանուր համատեղ սեփականու- |
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար- |
ք.Երևան, Աճառյան 20/3 հանրակացարան, |
Խաչատրյան Մարո Մկրտչի |
AC0537833 տրված` 22.12.1998թ. 006-ի կողմից |
2004թ. |
13.8 |
57646.2 |
սեփականու- |
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |