«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2002 թվականի N 1174-Ն
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու հայտի ու թույլտվությունների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ (այսուհետ՝ վայրի կենդանիներ) արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը:
Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների ներմուծման ու արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման վրա:
(1-ին կետը լրաց. 22.10.09 N 1186-Ն, խմբ. 12.04.12 N 427-Ն)
2. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական ու իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում հայտ, որի ձևը սահմանվում է սույն որոշման N 2 հավելվածով:
4. Հայտին կից ներկայացվում են՝
ա) արտահանման դեպքում՝ արտահանվող վայրի կենդանու ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը), անասնաբուժական կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը), ինչպես նաև ներմուծման երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ.
բ) ներմուծման դեպքում՝ արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի կենդանու արտահանման համար կամ դրանց փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:
5. Հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում իսկ վերարտադրված կամ բուծված ձկների արտահանման դեպքում` 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
(5-րդ կետը լրաց. 22.10.09 N 1186-Ն)
6. Հայտը մերժվում է, եթե՝
ա) բացակայում են սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
բ) հայտում նշված են արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի կենդանիներ, որոնց վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
7. Առանձին դեպքերում տվյալ վայրի կենդանու արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին:
Մասնագիտական քննարկման ենթակա են նաև արտահանող կամ ներմուծող երկրների և միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ ու անհետացման վտանգված վայրի կենդանիների՝ գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը:
8. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվություններին համապատասխան արտահանման և ներմուծման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
9. Թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաև թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
(Հավելվածը լրաց. 22.10.09 N 1186-Ն, խմբ. 12.04.12 N 427-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
Հ Ա Յ Տ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ |
_______________________________________________________________ (կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում՝ անունը, ազգանունը) _______________________________________________________________ (հայտատուի հասցեն, գտնվելու վայրը)
Խնդրում եմ թույլ տալ ներմուծել կամ արտահանել (ընդգծել)
_______________________________________________________________ (վայրի կենդանու անվանումը, տեսակը) _______________________________________________________________ (քանակը (հատ) կամ կշիռը (կգ)
Ձեռքբերման վայրը և ժամկետը ___________________________________________
_______________________________________________________________
Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը_________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
Հայտին կից ներկայացնում եմ՝ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
___ ____________200 թ. _________________ (ստորագրությունը)
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N_____
Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու | ||||||
Ուժի մեջ է մինչև ____ ___________ 200 թ.
Ներմուծել Հայաստանի Հանրապետություն_____________________________________ (երկրի անվանումը) Արտահանել Հայաստանի Հանրապետությունից___________________________________ (երկրի անվանումը) Ուղարկողը ________________________________________________________
Ստացողը _________________________________________________________ _______________________________________________________________ (վայրի կենդանու անվանումը, տեսակը) _______________________________________________________________ (քանակը (հատ) կամ կշիռը (կգ)
Հավաքածուի նկարագրությունը և նմուշների քանակը (հատ) կամ կշիռը (կգ)_______________ _______________________________________________________________
Արտահանման կամ ներմուծման նպատակը_____________________________________ _______________________________________________________________
Հատուկ պայմաններ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
Կ.Տ.
___ ____________200 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |