ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 85-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի («ԱՖԾԿԿ») կողմից 106,335,471 դրամի փոխանցման համար:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված արտաբյուջետային հաշվին հաշվեգրված դրամական միջոցներն ուղղվում են հավելյալ 4 էքսկավատոր-ամբարձիչների ձեռքբերմանը` 4 ջրօգտագործողների ընկերությունների համար:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին`
1) եռամսյակային կտրվածքով ԱՖԾԿԿ-ի միջոցով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիա ներկայացնել եռամսյակային հաշվետվություն` իրականացված աշխատանքների (ծրագրերի) և կատարված ծախսերի մասին.
2) մինչև 2013 թվականի հունվարի 31-ը ԱՖԾԿԿ-ի միջոցով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիա ներկայացնել վերջնական հաշվետվություն տվյալ որոշման շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ:
4. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը սահմանել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 10 |