ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2011 թվականի N 1814-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/10 միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթողներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/10 չափաբաժին 1 Մ4-Բալահովիտ-Մայակովսկի-Արամուս կմ0+000-կմ 6+800 և Արամուս-Կամարիս-Գեղաշեն կմ0+000-կմ6+300 ճանապարհային հատվածների վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ 896,428,115 դրամ պայմանագրային արժեքով, և CW-ICB-AF2-2011/10 չափաբաժին 2 Մաստարա-Ձորագյուղ-Զովասար-Գառնահովիտ կմ 2+000-կմ11+240 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» փակ բաժնետիրական ընկերությունը՝ 562,649,891 դրամ պայմանագրային արժեքով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 23 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|