«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2002 թվականի N 1072-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն N 1 հավելվածի։
3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարներից կատարել հատկացումներ՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանային շինարարության ու բնակարանային պայմանների բարելավման համար հատկացնել 200,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված N 1 |
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ)
| Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում | |
| 9 ամիս | տարի | |||
| ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ | - | - | ||
| 14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | - | - | |
| այդ թվում՝ | ||||
| 06 | Այլ ծրագրեր | - | - | |
| 07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում | - | (200,000.0) | ||
| ՀՀ կառավարություն | - | (200,000.0) | ||
| 08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | - | 200,000.0 | ||
| ՀՀ կառավարություն | - | 200,000.0 | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած մարվող պարտքերի (ըստ ծախսային ծրագրերի ԵՎ դրանք իրականացնող պետական կառավարման մարմինների)
(հազ. դրամ)
| Ծրագրերի և դրանք իրականացնող պետական կառավարման մարմինների անվանումները | Գումարը |
| 1 | 2 |
| ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ | 1,486,994.1 |
| 1. ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 734,049.0 |
| այդ թվում՝ | |
| 1.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 194,095.0 |
| 1.2. Թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված այլ ծախսեր | 489,264.2 |
| 1.3. Մանկական թերթերի և ամսագրերի սուբսիդավորում | 16,740.2 |
| 1.4. Ռուս-հայկական համալսարանի հիմնանորոգում | 33,949.6 |
| 2.ՀՀ առողջապահության նախարարություն | 42,873.0 |
| այդ թվում՝ | |
| 2.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 42,873.0 |
| 3. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 63,444.9 |
| այդ թվում՝ | |
| 3.1. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի սուբսիդավորում | 12,002.7 |
| 3.2. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սուբսիդավորում | 6,278.7 |
| 3.3. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում | 45,163.5 |
| 4. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա | 5,918.9 |
| 4.1. Ամսագրերի տպագրություն | 5,918.9 |
| 5.ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | 36,820.9 |
| այդ թվում՝ | |
| 5.1. Պետական աջակցություն մասնակի հրատարակչական գործի կազմակերպմանը | 17,000.0 |
| 5.2. Մանկական գրականության հրատարակման գծով պետական պատվեր | 4,895.0 |
| 5.3. Հանրագիտարանային գրականության հրատարակման գծով պետական պատվեր | 8,375.6 |
| 5.4. Այլ գրականության հրատարակման գծով պետական պատվեր | 1,084.8 |
| 5.5. Գիտահանրամատչելի գրականության հրատարակման գծով պետական պատվեր | 5,465.5 |
| 6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 67,360.1 |
| այդ թվում՝ | |
| 6.1. Տիպային և ընդհանուր բնույթի նախագծային աշխատանքներ | 61,040.1 |
| 6.2. Օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և կատալոգների ստեղծում | 6,320.0 |
| 7. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | 130,485.0 |
| այդ թվում՝ | |
| 7.1. Ջրմուղ-կոյուղու ցանցերի նորոգման նախագծային աշխատանքներ | 83,913.0 |
| 7.2. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային զարգացման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 46,572.0 |
| 8. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | 2,079.0 |
| այդ թվում՝ | |
| 8.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Անշարժ գույքի գրանցման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 2,079.0 |
| 9. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | 153,939.0 |
| այդ թվում՝ | |
| 9.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Տրանսպորտի ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 133,021.0 |
| 9.2. Աշտարակի կամրջի շինարարություն | 20,918.0 |
| 10. ՀՀ բնապահպանության նախարարություն | 27,144.3 |
| այդ թվում՝ | |
| 10.1. Երկրաբանահետախուզական աշխատանքներ | 27,144.3 |
| 11. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 3,055.0 |
| այդ թվում՝ | |
| 11.1. KFW վարկային ծրագրի շրջանակներում 2000-2001 թթ. կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ԱԱՀ-ի վճարման գծով կատարված ծախսերի փոխհատուցում | 3,055.0 |
| 12. ՀՀ պետական եկամուտների նախարարություն | 4,939.7 |
| 12.1. Տարածքային հարկային տեսչությունների պահպանում | 4,939.7 |
| 13. Երևանի քաղաքապետարան | 57,530.4 |
| այդ թվում՝ | |
| 13.1. Արզնի-Երևան ջրատարի շինարարություն | 43,000.0 |
| 13.2. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում | 719,7 |
| 13.3. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 13,810.7 |
| 14. Շիրակի մարզպետարան | 41,717.8 |
| այդ թվում՝ | |
| 14.1. Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանություն | 15,954.7 |
| 14.2. Գյումրի քաղաքի հոգեբուժական կենտրոնի շինարարություն | 22,718.9 |
| 14.3. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում | 1,696.7 |
| 14.4. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 1,347.5 |
| 15. Սյունիքի մարզպետարան | 64,894.7 |
| այդ թվում՝ | |
| 15.1. Բնակարանների գնում | 56,347.1 |
| 15.2. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում | 879.3 |
| 15.3. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 7,668.3 |
| 16. Գեղարքունիքի մարզպետարան | 961.5 |
| 16.1. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում | 961.5 |
| 17. Արագածոտնի մարզպետարան | 1,373.5 |
| 17.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 1,373.5 |
| 18.Արմավիրի մարզպետարան | 441.6 |
| 18.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 441.6 |
| 19.Լոռու մարզպետարան | 6,088.6 |
| 19.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 6,088.6 |
| 20. Կոտայքի մարզպետարան | 1,321.2 |
| 20.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 1,321.2 |
| 21. Տավուշի մարզպետարան | 261.0 |
| 21.1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում | 261.0 |
| 22.ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 36,295.0 |
| 22.1. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն | 36,295.0 |
| 23.«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ՝ նախորդ տարիների ընթացքում ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտքի մարման համար | 4,000.0 |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |