Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 323-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.416.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011556

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 նոյեմբերի 2011 թ.

թիվ 323-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ճշգրտել բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 34-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ`

«Բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվում են նաև սույն կարգի 34.4, 34.5, 34.6 և 34.7, 34.9 կետերում նշված արժեթղթերը (ընթացիկ շուկայական արժեքով), որոնք ձեռք են բերվել ռեպո համաձայնագրերով և հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 82-րդ բաժնում:»:

2) Կանոնակարգ 2-ի 34.9 կետի երկրորդ պարբերությունում «, ինչպես նաև ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպերի գումարների» բառերը հանել:

3) Կանոնակարգ 2-ի 37-րդ, 38-րդ, 42-րդ, 43-րդ կետերում «արժութային սվոպի» բառերը փոխարինել «գնման և վաճառքի արժութային սվոպերի գծով առաջացած պահանջների (համաձայն սույն կանոնակարգի 48-րդ կետի)» բառերով:

4) Կանոնակարգ 2-ի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում գնման և վաճառքի արժութային սվոպի դրական տարբերությունն ընդգրկվում է 100% ռիսկի կշռով, եթե բանկը ստացել է Հայաստանի Հանրապետության դրամ, առաջին խմբի արտարժույթ կամ ռուսական ռուբլի: Երկրորդ խմբի արտարժույթ ստանալու դեպքում Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվում է գնման արժութային սվոպը 100% ռիսկի կշռով:»:

5) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետում «արժութային սվոպի» բառերից առաջ լրացնել «վաճառքի» բառը:

6) Կանոնակարգ 2-ի 56.2 և 56.4 կետերում «այնպես էլ առանց դրանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով:

8) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակի 1-ի 6.4, 6.10, 6.11.1 և 6.12 կետերի «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի» բառերը փոխարինել «ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը» բառերով:

9) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակի 1-ի 6.8 կետում`

ա. «արժութային սվոպ» բառերը հանել,

բ. «կամ արժույթի մեծությունը» բառերը հանել,

գ. «կամ սվոպ» բառերը հանել,

դ. «վերջիններիս» բառը փոխարինել «վերջինիս» բառով:

7) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակի 1-ի 6.9 կետի «արժութային սվոպով վաճառված արժույթ» և «կամ արժութային սվոպով վաճառված արժույթի մեծությանը» բառերը հանել:

8) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 9-րդ կետում «արժութային սվոպի,» և «, արժութային սվոպով վաճառված արժույթի» բառերը հանել:

14) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 17-րդ կետում «բ» պարբերության «, արժութային սվոպի» և «արժութային սվոպով վաճառված արժույթների,» բառերը հանել:

15) Կանոնակարգ 2-ի Հավելված 4-ում`

ա. 6.2 կետում «հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները» բառերից հետո լրացնել «(ներառյալ` արժութային սվոպը)» բառերով,

բ. 3-րդ կետի «ա» և «բ» պարբերություններում, 9-րդ, 17-րդ կետերում «առևտրական նպատակով պահվող» բառերը փոխարինել «շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով,

գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված արժեթղթերը, որպես գրավ ստացված արժեթղթերը, արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայության շրջանակներում կառավարվող արժեթղթերը:»,

դ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված կապիտալի գործիքները, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները, գրավադրված կապիտալի գործիքները, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կապիտալի գործիքները: Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված և փոխառությամբ ստացված կապիտալի գործիքները, որպես գրավ ստացված կապիտալի գործիքները, արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող կապիտալի գործիքները, ինչպես նաև բրոքերային ծառայության շրջանակներում կառավարվող կապիտալի գործիքները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան