ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 326-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ 21-ՐԴ ԿԵՏՈՎ ԲԱՑԱՌՎՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման դրույթները 2014 թվականի հունվարի 1-ից չկիրառել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների այն կրեդիտորական պարտքերի նկատմամբ, որոնք առաջացել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ:
2. Սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից մինչև 2013 թվականը ներառյալ դուրս գրված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ կրեդիտորական պարտքերի հաշվառումն իրականացվում է ընդհանուր կարգով:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույթը հաշվի է առնվում 2014 թվականի շահութահարկի հաշվարկում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. ապրիլի 8 |
|
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 326-Ն որոշման |
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԿԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
|
Կազմակերպության անվանումը |
Կրեդիտորական պարտքի նկարագրությունը |
Օտարման գոտին |
Կրեդիտոր-ների քանակը (հատ) |
Կրեդիտորական պարտքի գումարը (դրամ) |
|
«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն |
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում |
Գլխավոր պողոտա |
5 |
58.412.000 |
|
«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն |
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում |
33-րդ թաղամաս |
161 |
3.500.752.224 |
|
«Ի Էմ Սի» փակ բաժնետիրական ընկերություն |
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում |
Գլխավոր պողոտա և Կոնդ թաղամաս |
134 |
4.004.686.367 |
|
«ԷՅ ՋԻ Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն |
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում |
«Երևանյան Բերդ» թաղամաս |
8 |
109.978.470 |
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |