Գլխավոր տեղեկություն
Համար
N 1573-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2011-25.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 1573-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Ամիրյան փողոցի N 6 հասցեում գտնվող` Կառավարական N 2 մասնաշենքի N 1; 2 հասարակական նշանակության` 789.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 11
Երևան