ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2006 թվականի թիվ 4/5-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2005 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 11/2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է`
Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական տարածքում 2006 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 11/2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
ա) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի «ա» ենթակետում «25.000», 5-րդ կետում՝ «700.000», «500», «50.000» և 6-րդ կետում՝ «2.000.000», «1.000.000», «200.000» թվերը համապատասխանաբար փոխարինել «21.875», «612.500», «437.5», «43.750», «1.750.000», «875.000» և «175.000» թվերով.
բ) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի՝
«ա» ենթակետում «4.000» թիվը փոխարինել «3.500» թվով,
«բ» ենթակետում «10.000» թիվը փոխարինել «6.125» թվով,
«գ» ենթակետում «3.000» թիվը փոխարինել «2.625» թվով և «Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաև համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար» բառերը փոխարինել «դ) դատարկ գովազդային վահանակների համար՝ 1.225 դրամ» բառերով և թվով.
գ) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» կետով՝
«ե) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը՝ ծխախոտի արտաքին գովազդի համար՝ 8750 դրամ»։
Համայնքի ղեկավար` |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|