ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1373-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների գնման գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Որդի Տարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2011 թվականի ապրիլի 29-ին կնքված N ԲԸԱՀԱՇՁԲ-1 ծածկագրով պայմանագրին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետի հիման վրա սահմանված կարգով ապահովել պայմանագրի ֆինանսավորումը և ձեռնպահ մնալ հիշյալ պայմանագիրն անվավեր ճանաչելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուց:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|