Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.15/22(405) Հոդ.359
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.08.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 օգոստոսի 2011 թ.

թիվ 225-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող վարկավորումը, ավելացնել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից միջոցների ներգրավման հնարավորությունները և բարենպաստ պայմաններ ստեղծել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բարձրացնելու համար,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ` Կանոնակարգ 14) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 14-ը 5-րդ կետից հետո լրացնել 5.1 և 5.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«5.1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ սույն կանոնակարգի 6-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված գործառնությունների, որոնց մասով վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել գույքով ապահովված պարտատոմսեր կամ երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր: Ընդ որում, երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրված վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ- (Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք:

5.2. Սույն կանոնակարգի իմաստով, վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ են համարվում այն վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է (բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի դիմաց վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրում բանկերին և վարկային կազմակերպություններին, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի կամ դրանց պահանջի իրավունքի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, վերաֆինանսավորման նպատակով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից):»:

2) Կանոնակարգ 14-ի 7.2-րդ և 7.4-րդ կետերում բոլոր «և ունիվերսալ վարկային կազմակերպությունները» բառերը փոխարինել «, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները» բառերով:

3) Կանոնակարգ 14-ի 7.5-րդ կետը վերջում լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետի պահանջները չեն տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ:»:

4) Կանոնակարգ 14-ի 7.6-րդ կետի 1-ին ենթակետը «որևէ մեկը» բառերից հետո լրացնել «(սույն պայմանը չի տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ)» բառերով:

5) Կանոնակարգ 14-ի 7.12-րդ կետի առաջին նախադասությունը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «(բացառությամբ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների)» բառերով:

6) Կանոնակարգ 14-ի 7.15-րդ կետում «և ունիվերսալ վարկային կազմակերպությունները» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները» բառերով` իրենց հոլովաձևերով:

7) Կանոնակարգ 14-ի 7.16-րդ կետում «կամ ունիվերսալ վարկային կազմակերպությունը» բառերը փոխարինել «, ունիվերսալ վարկային կազմակերպությունը կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը» բառերով:

8) Կանոնակարգ 14-ի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները սահմանվում են հետևյալ սահմանաչափերով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի.

 

 
 

Խնայողական միություններ

Վարկային միություններ

Լիզինգային կազմակերպություններ

Ֆակտորինգային կազմակերպություններ

Ունիվերսալ վարկային կազմակերպություններ

Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ

Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը (մլն դրամ)

50

50

100

150

150

4000

Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը
(մլն դրամ)

50

50

100

150

150

4000

Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
(Ն1 նորմատիվ)

2%

6%

8%

10%

10%

10%

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ)

25%

25%

25%

25%

25%

Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը` 40%, 2015 թվականի հունվարի 1-ից` 30%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 »:

 

9) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակը լրացնել 10.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

10.1. վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ

10

-

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. օգոստոսի 31

ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան