ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 2/2 |
03.02.1999 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Ազգային ժողովի 26.12.97թ. «Տեղական տուրքերի և հարկերի մասին» օրենքով, Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում սահմանող հետևյալ տուրքերը և վճարները` ընդունված 14.09.98թ. N 9/2 որոշմամբ վերահաստատել.
1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների, շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (շին. մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրք սահմանել`
ա) հիմնական օբյեկտների համար - 25000 դրամ
բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտի համար - 10000 դրամ
գ) 6 քմ և ավել տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտի համար - 25000 դրամ:
2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների վերակառուցման, ամրացնելու, արդիականացնելու, վերակառուցելու օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքեր սահմանել 7500 դրամ:
3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու, աշխատանքներ սկսելու թույլտվության համար տուրք սահմանել 3000 դրամ:
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվություն տալու համար տեղական տուրք է սահմանվում.
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում
ոգելից խմիչք - 20000 դրամ
ծխախոտ - 10000 դրամ
բ) ոչ հիմնական շինության ներսում վաճառքի կազմակերպման դեպքում
ալկոհոլային խմիչք - 40000 դրամ
ծխախոտ - 20000 դրամ:
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար 50000 դրամ թույլատրվում է մուծել եռամսյակային կտրվածքով.
բ) գյուղատնտեսական մթերքների համար յուրաքանչյուր օրվա համար 200 դրամ.
գ) այլ ապրանքներ (այդ թվում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար 60000 դրամ:
6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի ընթացիկ տարվա համար սահմանվում է.
ա) խաղատների համար - 500000 դրամ
բ) շահումներով խաղերի կազմակերպման համար - 250000 դրամ
գ) բաղնիքների (սաունաների) համար - 200000 դրամ
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար - 50000 դրամ:
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և թաղային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 դրամ:
8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար սահմանվում է
ա) ծխախոտի արտադրանքը գովազդող
արտաքին գովազդի համար - 250000 դրամ
բ) այլ արտաքին գովազդի համար - 15000 դրամ:
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 500 դրամ:
|
Ռ. Սինոյան |