«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011527
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 նոյեմբերի 2011 թ. N 14-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 7 նոյեմբերի 2011 թ. N 47-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները,
Հրամայում ենք`
1. Հաստատել`
«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Հավելված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 7 նոյեմբերի 2011 թ. թիվ 47-Ն |
Ընթացակարգ | |
1. Սցենար |
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կենսաբանական, քիմիական վտանգի ներուժ ունեցող սննդամթերքի հայտնաբերման ժամանակ (այսուհետ` Դեպք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` Կանոններ) Ազգային համակարգող մարմնի (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) համագործակցության ապահովում: |
2. Ձեռնարկվող |
1) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի (այսուհետ` Սահմանային հսկիչ կետ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող սննդամթերքի նմուշառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման |
3. Անհրաժեշտ պարագաներ |
1) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անհրաժեշտ պարագաներ` |
4. Մասնակիցներ |
1) Սահմանային հսկիչ կետերի տեսուչներ |
5. Անհրաժեշտ պատրաստություններ |
1) Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պատրաստում է բոլոր անհրաժեշտ պարագաները` ձևաթղթեր, հաղորդման ձևեր, արձանագրություններ, կարգադրագրեր: |
6. Կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի նմուշառման քայլ առ քայլ նկարագրություն |
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշմամբ հաստատված կարգով պետական վերահսկողություն իրականացնող սահմանային կետի տեսուչը կատարում է ներմուծվող բեռի նմուշառում: |
7. Կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող կասկածելի սննդամթերքի հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Ազգային համակարգող մարմնի միջև փոխգործակցության քայլ առ քայլ նկարագրություն |
1) Սահմանային հսկիչ կետի կողմից Դեպքի մասին հաղորդվում է սանիտարական կարանտինային կետին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 28-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի N 240-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 2985-Ն, Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2010 թվականի դեկտեմբերի 15-ի N 2-Ն, Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 222-Ն «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի պահանջների և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: |
8. Առանցքային գաղափարներ |
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի վաղ հայտնաբերման արդյունքում ապահովվում է հանրային առողջության անվտանգությունը և կանխվում է կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի օգտագործման արդյունքում հանրության սննդամթերքով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացումը և տարածումը: |