ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 662-Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2011 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ։
2. Արամ Հարությունյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
