ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2011 թվականի N 868-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի հունիսի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի հունիսի 25-ը:
2. Հավանություն տալ «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 23-ի N 868-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը | Անվանումը | Մոդելը | Չափի միավորը | Քանակը | Ծագման երկիրը | Արտահանման երկիրը |
Արժեքը(դրամ) |
Ներմուծման ժամկետը | |
(տարի/ամիս) | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
1 |
9406 0031 |
Ջերմոցներ, այդ թվում` |
- |
կգ |
625000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
1850575000 |
2011/VI |
2013/X |
2 |
7308 |
Պողպատյա կոնստրուկցիա՝ լրակազմով |
- |
կգ |
170000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
2011/VI |
2013/X | |
3 |
7003 |
Ջերմոցների արտաքին ապակի |
- |
կգ |
325000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
2011/VI |
2013/X | |
4 |
7610 |
Ալյումինե կոնստրուկցիա՝ լրակազմով |
- |
կգ |
84000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան |
2011/VI |
2013/X | |
5 |
6810 |
Բետոնե սյուներ |
- |
կգ |
50000 |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան |
Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան |
2011/VI |
2013/X | |
6 |
8436 |
Ջերմոցային համալիրի սարքավորումներ՝ լրակազմով, այդ թվում` |
- |
հատ |
160 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
7 |
8403 |
Ջեռուցման համակարգի կաթսաներ` լրակազմով, կաթսաներ` կենտրոնական ջեռուցման` լրակազմով |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
8 |
8404 |
Տաքացուցիչ, օժանդակ սարքավորումներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար` լրակազմով |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
9 |
7616 |
Ալյումինե այլ արտադրատեսակներ |
- |
կգ |
22500 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
10 |
8416 |
Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
11 |
7306 |
Իզոլացված խողովակներ սև մետաղից |
- |
կգ |
23000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
12 |
730900 |
Ջերմախնայող կաթսա սև մետաղից |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
13 |
7315 |
Շղթաներ սև մետաղից |
- |
հատ |
7 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
14 |
7306 |
Խողովակներ սև մետաղից, <Ք168mm |
- |
կգ |
220000 |
Հոլանդիա, Գերմանիա, Ուկրաինա,ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, Ուկրաինա,ՌԴ |
2011/VI |
2013/X | |
15 |
7306 3080 |
Խողովակներ սև մետաղից, Ք168mm<Ք406mm |
- |
կգ |
23000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
16 |
7305 3900 |
խողովակներ սև մետաղից, Ք >406mm |
- |
կգ |
23000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
17 |
7307 |
սև մետաղից միացումներ – խողովակների ֆիտինգներ |
- |
կգ |
13000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
18 |
4009 3100 |
Ռետինե միացման խողովակներ, առանց ֆիտինգների |
- |
կգ |
1050 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
19 |
7326 |
Սև մետաղից արտադրանք` լրակազմով |
- |
կգ |
11000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
20 |
7308 90 |
Ժելոբ՝ սև մետաղների թիթեղից |
- |
կգ |
9200 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
21 |
8481 |
Սովորական և պնևմատիկ փականներ |
- |
հատ |
110 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
22 |
8413 |
Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ |
- |
հատ |
55 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
23 |
7019 |
Ջերմամեկուսիչ ներդիր Ապակյա մանրաթել և դրանից արտադրանք |
- |
կգ |
7000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
24 |
7308 |
Մետաղական կոնստրուկցիաներ, արտադրանք սև մետաղից և ալյումինից |
- |
կգ |
105000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
25 |
8484 |
Շերթավոր մետաղից ներդիրներ և մեկուսիչներ |
- |
կգ |
7000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
26 |
7318 |
Պտուտակներ |
- |
կգ |
11000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
27 |
8424 |
CO2-օդամղիչ` լրակազմով |
- |
հատ |
3 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
28 |
9026 |
Գազանալիզտորներ` լրակազմով |
- |
հատ |
7 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
29 |
8515 |
Զոդման սարքավորումներ` լրակազմով |
- |
հատ |
7 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
30 |
8430 |
Մեքենաներ և մեխանիզմներ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ` լրակազմով |
- |
հատ |
3 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
31 |
8408 |
Ներքին այրման շարժիչ |
հատ |
1 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | ||
32 |
8424 |
Ոռոգման համակարգ՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
33 |
8424 9000 |
Ոռոգման համակարգի մասեր՝ լրակազմով |
- |
հատ |
9 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
34 |
8471 3000 |
Համակարգիչներ պորտատիվ ՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
35 |
8473 30 |
Համակարգչային աքսեսուարներ՝ լրակազմով |
- |
հատ |
3 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
36 |
9032 |
Ավտոմատ կառավարման և կարգավորման սարքեր և սարքավորումներ՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
37 |
4901 |
Տպագիր նյութեր |
- |
կգ |
11 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
38 |
9027 |
Թթվաչափ (Pհ չափիչ) ՝ լրակազմով |
- |
հատ |
7 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
39 |
8542 |
Էլեկտրոնային ինտեգրալային սխեմաներ |
- |
հատ |
7 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
40 |
8421 |
Գազերի և ջրի զտիչներ՝ լրակազմով |
- |
հատ |
7 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
41 |
3920 3921 |
Պլաստմասսայե ժապավեններ |
- |
կգ |
1050 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
42 |
4421 |
Փայտյա իրեր |
կգ |
55 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | ||
43 |
8544 |
Մալուխներ |
- |
կգ |
26500 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
44 |
3926 |
Պլաստմասսայե դետալներ, սնուցող պոլիմերային ասեղիկներ |
- |
կգ |
300 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
45 |
7315 |
Շղթա Շղթաներ սև մետաղից |
- |
հատ |
9 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
46 |
8539 |
Լրացուցիչ լուսավորման լամպեր՝ լրակազմով |
- |
հատ |
4400 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
47 |
8536 61 |
Լամպի բնիկներ (патроны) |
- |
հատ |
4400 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
48 |
3506 |
Սոսնձանյութեր |
- |
կգ |
4600 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
49 |
8471 |
Համակարգիչներ |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
50 |
3917 |
Պլաստիկ խողովակներ` իրենց միացումներով |
- |
կգ |
105000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
51 |
7608, 7609 |
Ալյումինե խողովակներ` իրենց միացումներով |
- |
կգ |
7000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
52 |
8428 |
Ամբարձիչ մեքենա և հարմարանքներ՝ լրակազմով |
- |
հատ |
2 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
53 |
3925 |
Պլաստմասսայե շինարարական դետալներ, ռեզերվուարներ |
- |
կգ |
42000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
54 |
8504 |
Էլեկտրական տրանսֆորմատորներ՝ լրակազմով |
- |
հատ |
9 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
55 |
8537 |
Բաշխիչ վահանակներ և այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար՝ լրակազմով |
- |
հատ |
9 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
56 |
8483 |
Փոխհաղորդիչ լիսեռներ |
- |
հատ |
3 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
57 |
8414 |
Պոմպեր օդային կամ վակումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների |
- |
հատ |
21 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
58 |
8481 |
Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաներ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար` ներառյալ ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրներ |
- |
հատ |
21 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
59 |
8701 |
Ամբարձիչով տրակտոր՝ լրակազմով |
- |
հատ |
1 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
60 |
4008, 4016 |
Ռետինե դետալներ 10% - միայն 4016 91000` հատակի ծածկոցներ և գորգիկներ, վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից |
- |
կգ |
3700 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
61 |
5407 |
Սինթետիկ կտոր |
- |
մ.ք. |
30000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
62 |
5607 |
Պարաններ |
- |
կգ |
520 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
63 |
5903 |
Տեքստիլ նյութեր |
- |
մ.ք. |
30000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
64 |
6005 |
Գործվածքներ |
- |
կգ |
27500 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
65 |
6806 |
Հանքային նյութեր |
- |
կգ |
27500 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
66 |
7209, 7212 |
Թիթեղ |
- |
կգ |
37000 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
67 |
7216 |
Անկյունակներ |
- |
կգ |
6500 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
68 |
7419 |
Պղնձե դետալներ |
- |
կգ |
850 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
69 |
7606 |
Ալյումինե թիթեղներ |
- |
կգ |
110 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
70 |
7607 |
Ալյումինե թաղանթ |
- |
կգ |
27500 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
71 |
8201 |
Գործիքներ |
- |
հատ |
16 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
72 |
8427 |
Ամբարձիչ |
- |
հատ |
1 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
73 |
9603 |
Խոզանակներ |
- |
հատ |
42 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
74 |
8418 |
Սառնարանային սարքավորումներ` լրակազմով |
- |
հատ |
7 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
2011/VI |
2013/X | |
75 |
8424 81990 |
Օդի խոնավացման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
4 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
6875000 |
2011/VI |
2013/X |
76 |
8421 21000 |
Ջրի մաքրման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
4 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
1250000 |
2011/VI |
2013/X |
77 |
8421 39 |
Գազերի մաքրման սարքավորում՝ լրակազմով |
- |
հատ |
4 |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ |
520833 |
2011/VI |
2013/X |
78 |
8422 |
Փաթեթավորող սարքավորում` լրակազմով |
- |
հատ |
1 |
Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ |
41250000 |
2011/VI |
2013/X |
79 |
8433 |
Տեսակավորող սարքավորում` լրակազմով |
- |
հատ |
1 |
Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ |
Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ |
46750000 |
2011/VI |
2013/X |
80 |
Ընդամենը |
1947220833 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 23-ի N 868-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան |
____ ______________ 2011 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Մարկոս Ղարիբյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 868 -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կառուցել ներդրումային ծրագրով նախատեսված` վարդերի աճեցման համար համապատասխան ջերմոցային տնտեսություն.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 27 նոր աշխատատեղ` ապահովելով վերջիններին մոտ 100 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.4. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.5. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.6. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.7. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.8. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.9. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 868 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 (երկու) օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԲԸ | ||
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5 |
Հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գողթ | ||
___________Տիգրան Դավթյան |
___________Մարկոս Ղարիբյան | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |