ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2011 թվականի N 863-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 1128367,33 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 863-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Հաշվեկշռային արժեքը |
Ձեռքբերման տարեթիվը |
1. |
Համակարգիչ Pentium4 LGA |
178500,00 |
178500,00 |
0,00 |
2006 թ. |
2. |
Համակարգիչ Pentium4 LGA |
178500,00 |
178500,00 |
0,00 |
2006 թ. |
3. |
Համակարգիչ Pentium4 LGA |
178500,00 |
178500,00 |
0,00 |
2006 թ. |
4. |
Համակարգիչ Pentium 4 |
335203,33 |
335203,33 |
0,00 |
2005 թ. |
5. |
Մոնիթոր Samsսng 793df |
64416,00 |
64416,00 |
0,00 |
2006 թ. |
6. |
Մոնիթոր Samsսng 793df |
64416,00 |
64416,00 |
0,00 |
2006 թ. |
7. |
Մոնիթոր Samsսng 793df |
64416,00 |
64416,00 |
0,00 |
2006 թ. |
8. |
Մոնիթոր Samsսng 793df |
64416,00 |
64416,00 |
0,00 |
2006 թ. |
Ընդամենը |
1128367,33 |
1128367,33 |
0,00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |