ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2011 թվականի N 552-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Ն. Սարգսյանին 2011 թվականի հունիսի 14-17-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Հ. Թովմասյանի, Ա. Օրբելյանի և Ն. Սարգսյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Սվետլանա Դելմասի միջև աշխատանքային պայմանագրի կնքումը՝ թարգմանչական ծառայությունների դիմաց վճարելով մինչև 300000 դրամին համարժեք եվրո` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ.. Թովմասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|