«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հուլիսի 2011 թ. ք. Երևան |
N 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) դիմումի ձևը տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն կարելի է ներբեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,
2) դիմումները մուտքագրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության վարչությունը` ըստ ընտրատարածքների, համակարգչային եղանակով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հուլիսի 11-ի N 27-Ն որոշման |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԻՎ ________ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Ես՝__________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
բնակվում եմ` ________________________________________________________:
(բնակության վայր)
Ունեմ`
(V ձևի նշան դրեք ստորև ներկայացված այն պայմանների դիմացի քառանկյունում (քառանկյուններում), որին (որոնց) համապատասխանում են Ձեր տվյալները)
1)□ բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,
2) □ իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,
3) □ բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ
4) □ բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու սահմանափակումներն ինձ վրա չեն տարածվում,
համապատասխանում եմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
Խնդրում եմ ինձ ընդգրկել թիվ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում:
Դիմումին կցվում է`
- անձնագրի 2-րդ, 3-րդ և վերջին բնակության վայրի հաշվառման մասին նշում պարունակող էջերի լուսապատճենները,
- 1-ից 4-րդ պարբերություններում V ձևի նշան պարունակող պարբերության պայմաններին բավարարելը հավաստող փաստաթղթերի (կրթության մասին վկայական, աշխատանքային գրքույկ և այլն) լուսապատճենները:
Ընդամենը`_____________թերթ: | |
Դիմող` ________________ | _________________ |
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
|
«____» ____________ 20 թ. |
Եթե դիմողը ցանկանում է ընտրատարածքային ընտրական մի քանի հանձնաժողովներից մեկում ընդգրկվել, ապա յուրաքանչյուր ընտրատարածքի համար ներկայացնում է առանձին դիմում: