«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11510395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ |
12 հոկտեմբերի 2010 թ. N 09-Ն |
12 հոկտեմբերի 2010 թ. N 91-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 07-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հրամայում ենք՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի հուլիսի 14-ի N 07-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թվականի հուլիսի 13-ի N 66-Ն «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2005 թվականի նոյեմբերի 17-ի N ԱՀ-19 և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 17-ի N 155-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 66-Ն համատեղ հրամանով հաստատված հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Բաժինը պետք է բաղկացած լինի բաժնի պետից և 5 (հինգ) աշխատակցից՝ իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն և առողջապահություն մասնագիտությունների գծով քաղաքացիական ծառայողներից»։
ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Գրիգորյան |