ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 552-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1032-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 466-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, ինչպես նաև գույքն արդյունավետ օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր ու գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1032-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքի կազմից հետ վերցնել 6766598 դրամ հաշվեկշռային արժեքով Ձորաղբյուրի N 1 ջրհան կայանը (այսուհետ` գույք) 2003 թվականի դեկտեմբերի 22-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1810303, գույքի ընդհանուր մակերեսը` 111.3 քառ. մետր, որից` 92.2 քառ. մետր ջրհան կայան, 19.1 քառ. մետր ջրհան կայանի պահակատուն, գույքի զբաղեցրած հողամասը` 0.0271 հեկտար):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հետ վերցնելու և դրա նկատմամբ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության անհատույց օգտագործման իրավունքը դադարեցնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համաձայնագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1032-Ա որոշման վերնագրում, բովանդակության մեջ և հավելվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքը հետ վերցնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել վարձակալության` պայմանով, որ ապագա վարձակալը պետք է իրականացնի նաև այդ գույքի վերակառուցման և վերանորոգման հետ կապված հետագա ծախսերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 10 |