ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 796-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանելու մասին» N 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով`
«4) նոտարների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների` հարկային հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) նոտարների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների` հարկային հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 7 հավելվածի:».
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ կետերով`
«6. Նոտարի անձնագրի տվյալները ___________________________________________________
7. Նոտարի սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը______________________________________________________________________________».
3) որոշումը լրացնել NN 4, 5, 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 15
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 |
«Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ՆՈՏԱՐՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Նոտարի անունը, ազգանունը և հայրանունը
2. Անձնագրային տվյալները
3. Սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը
4. Լուսանկարը
5. ՀՎՀՀ-ն
6. Նշում` հաշվառման վերցրած հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ, և հաշվառման վերցման ամսաթիվը
7. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Դիվանագիտական ներկայացուցչության (հյուպատոսական հիմնարկի, միջազգային կազմակերպության անվանումը
2. ՀՎՀՀ-ն
3. Նշում` հաշվառման վերցրած հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ, և հաշվառման վերցման ամսաթիվը
4. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
«Հավելված N 6 |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
____________________________________________________________
(նոտարի անունը, ազգանունը, հայրանունը)
____________________________________________________________ |
լուսանկար |
(անձնագրային տվյալները) |
(3 x 4 չափսի) |
____________________________________________________________
(սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը)
ՀՎՀՀ ___________________________________________
Հաշվառման է վերցված ____________________հարկային
(տարածքային) տեսչության կողմից ____ _____________ 20 թ.
_________________________________
(հարկային (տարածքային) տեսչության պետ)
_________________________ |
_____________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ. Տ.»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 |
«Հավելված N 7 |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
________________________________________________________________________________
(դիվանագիտական ներկայացուցչության (հյուպատոսական հիմնարկի, միջազգային կազմակերպության անվանումը)
ՀՎՀՀ ____________________
Հաշվառման է վերցված _________________________հարկային
(տարածքային) տեսչության կողմից ____ _____________ 20 թ.
_________________________________
(հարկային (տարածքային) տեսչության պետ)
_________________________ |
_____________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ. Տ.»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |