ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 743-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի`
ա. N 1 ձևի 8-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»,
բ. N 2 ձևի 8-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»,
գ. 8-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»,
դ. 9-րդ կետի 3.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման 1-ին կետի «ե» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի`
ա. N 1 ձևին կից ներկայացվող փաստաթղթերի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը»,
բ. N 2 ձևին կից ներկայացվող փաստաթղթերի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը»,
գ. 6-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:».
3) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի`
ա. N 1 ձևին կից ներկայացվող փաստաթղթերի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը»,
բ. N 2 ձևին կից ներկայացվող փաստաթղթերի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը»,
գ. 11-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»,
դ. 12-րդ կետի «գ.1» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 6
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան