ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2011 թվականի N 714-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը «(բացառությամբ» բառից հետո լրացնել «Մարդու իրավունքների պաշտպանի արտաբյուջետային,» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում`
ա. երկրորդ պարբերությունը «(բացառությամբ» բառից հետո լրացնել «Մարդու իրավունքների պաշտպանի արտաբյուջետային,» բառերով.
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մարդու իրավունքների պաշտպանի գանձապետական բանկային արտաբյուջետային հաշիվները տնօրինվում են առանց նախահաշիվների, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից` Մարդու իրավունքների պաշտպանի որոշումներին համապատասխան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|