ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 230 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մաքսային վճարների գումարների վճարումը հավաստվում է`
1) հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին ներկայացվող թղթային վճարման հանձնարարականի օրինակի ներկայացմամբ, որը պարունակում է բանկի կողմից վճարումը կատարված լինելու մասին նշում, կամ`
2) մաքսային մարմինների կողմից շահագործվող հայտարարագրման ավտոմատացված համակարգին առևտրային բանկերի կողմից ուղարկված` մաքսային վճարները կատարված լինելու մասին նշումով էլեկտրոնային հաղորդագրությամբ: Անձի կողմից մաքսային վճարումները կարող են կատարվել հեռահար սպասարկման համակարգերի կամ բանկային համակարգում կիրառվող այլ վճարային գործիքներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|