ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 փետրվարի 2011 թ. |
թիվ 32-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ՎԱՐՈՍ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 736) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ նաև Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 16-ի ստուգման արդյունքում հայտնաբերվել և 2010 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 736/3 արձանագրությամբ արձանագրվել են Ա/Ձ Վարոս Մնացականյան (լիցենզիա թիվ 736) փոխանակման կետի (այսուհետ՝ Փոխանակման կետ) կողմից թույլ տրված հետևյալ խախտումները.
1. Փոխանակման կետը 2000 ԱՄՆ դոլարի վաճառքի գործարքը բաժանել է երկու մասի, մասնավորապես՝ 1000 ԱՄՆ դոլար և 1000 ԱՄՆ դոլար վաճառքների գործարքների և դրանց վերաբերյալ անդորրագրեր չեն տրամադրել։
2. Էլեկտրոնային գրանցամատյանի համեմատ Փոխանակման կետի դրամարկղում առկա էր 35.525 ՀՀ դրամի ավելցուկ։
Նշված փաստերը հանգեցնում են Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 75-րդ, 76-րդ և 83-րդ կետերի պահանջների խախտումներին։
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.7-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը, քննարկելով փոխանակման կետի ներկայացրած բացատրությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հունվարի 26-ի թիվ 4 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ա/Ձ Վարոս Մնացականյան փոխանակման կետի (լիցենզիա թիվ 736) կողմից արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ա/Ձ Վարոս Մնացականյան փոխանակման կետին 2007 թվականի փետրվարի 20-ին տրամադրված թիվ 736 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Վարոս Մնացականյանին (լիցենզիա թիվ 736) ք. Երևան, Ռուբինյանց 22 հասցեով հանձնելու պահից։
3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|