ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2011 թվականի N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի մարտի 9-11-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Մ. Վարդանյանի, Պ. Սաֆարյանի, Ս. Սահակյանի, Ա. Պետրոսյանի և Գ. Գրիգորյանի՝ Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝
1) Տ. Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լ. Թումյանինը, Գ. Մակարյանինը և Գ. Աղաջանյանինը՝ համապատասխանաբար «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի արդյունաբերողների և արտադրողների միության և «Ապավեն» ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բուխարեստ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մարտի 4-ի N 160-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-11-Ը ԲՈՒԽԱՐԵՍՏ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Վարդանյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Սահակյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության |
Լ. Թումյան |
- «Զարգացման հայկական գործակալություն» փակ |
Գ. Մակարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և արտադրողների |
Գ. Աղաջանյան |
- «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն |
Տ. Սամվելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |