«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2002 թվականի N 450
ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 703 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական որ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
3. Սահմանել, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն են կրթական, գիտական, բուժական, կանխարգելիչ, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումը:
4. Թույլատրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բժշկական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,
բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,
դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
ե) բնակչությանը բժշկական օգնության կազմակերպում,
զ) բժշկականխարգելիչ գործունեության ծավալում,
է) բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպում,
է1) շրջակա միջավայրի օբյեկտներում (հող, օդ, ջուր, սննդային հումք, սննդամթերքներ, կենդանի օրգանիզմի կենսաբանական միջավայրեր) հիգիենիկ և թունաբանական փորձագիտական հետազոտությունների իրականացում` դրանց պիտանիության վերաբերյալ, այդ թվում` քիմիական նյութերի մնացորդային քանակների որոշում,
է2) զանազան մածուկների, բալասանների, բուժիչ մաստակների թունաբանական փորձագիտական հետազոտություններ,
է3) բնական և սինթետիկ պոլիմերային նյութերի, ներկանյութերի փորձագիտական հետազոտություններ,
է4) դեղամիջոցների թունաբանական հետազոտություններ,
է5) մանկական և արդյունաբերական հումքի ու արտադրանքի փորձագիտական հետազոտություններ,
է6) պոլիմերային հումքից պատրաստված կենցաղային իրերի (ամանեղեն, փաթեթավորման իրեր, թաղանթներ, շինանյութեր, ներկեր և այլն) հիգիենիկ, քիմիական և թունաբանական փորձաքննություն,
է7) բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ) հանքային պարարտանյութերի և աճի կարգավորիչների փորձագիտական հետազոտություններ,
ը) բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպում,
թ) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,
ժ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,
ժա) սովորողների սննդի կազմակերպում,
ժբ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,
ժգ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,
ժդ) ուսումնագիտաարտադրական բազաներում և առողջարարական կենտրոնում հանգստի կազմակերպում,
ժե) մշակութային գործունեության ծավալում,
ժզ) վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում,
ժէ) էլեկտրական և ջերմային համակցված արտադրության կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն,
ժը) դեղերի արտադրություն:
(4-րդ կետը խմբ. 07.04.11 N 405-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
6. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնօրինության տակ գտնվող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:
7. Սահմանել, որ`
ա) Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնօրինության տակ գտնվող շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով.
բ) մինչև վերակազմակերպումը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը կանոնակարգող պայմանագրերում:
(7-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «N 1 կլինիկական հիվանդանոց», «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններ ստեղծելու ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համալսարանական դուստր ձեռնարկությունները լուծարելու մասին» N 703 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
որոշման`
ա) 4-րդ կետը լրացնել «լուծարման գործընթացի ավարտից հետո լուծարվող ձեռնարկությունների գույքն անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը» բառերով.
բ) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «Համալսարանական N 1 կլինիկական հիվանդանոց» և «Համալսարանական N 1 մանկական հիվանդանոց» բառերը.
գ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) մինչև 2002 թվականի հունիսի 1-ը «Համալսարանական N 1 կլինիկական հիվանդանոց» և «Համալսարանական N 1 մանկական հիվանդանոց» դուստր ձեռնարկությունների պարտավորությունները փոխանցել, պահանջները զիջել, իսկ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, հանձնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` սեփականության իրավունքով, իսկ շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` անհատույց օգտագործման իրավունքով»:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |