Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.02.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2011 թվականի N 131-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 91-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի փետրվարի 9-ի «Պատվիրակություն Ժնև գործուղելու մասին» N 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Կ. Հարությունյանինը և» բառերը.

2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը «Կ. Սուջյանինը» բառերից առաջ լրացնել «Ա. Կիրակոսյանինը և» բառերով.

3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Կիրակոսյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։».

4) որոշման հավելվածում «Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» բառերը փոխարինել «Ա. Կիրակոսյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 21
Երևան