ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2011 թվականի N 200-Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանին 2011 թվականի մարտի 20-21-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրասիական տնտեսական ընկերակցության Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի դիտորդական խորհրդի և տնօրենների խորհրդի համատեղ նիստին մասնակցելու, իսկ 2011 թվականի մարտի 22-24-ը՝ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի երրորդ նիստին մասնակցելու համար:
2. Վ. Դանիելյանի` Մոսկվա և Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Մոսկվա և Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|