ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 445-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը և ցանկը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «ընդհանուր օգտագործման» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1-ին կետը «պարտադիր տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «(այսուհետ` տրանսպորտային միջոցներ)» բառերով.
4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N N 1 և 3 ձևերի վերնագրերը «տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.
5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 2 ձևի վերնագիրը «պարտադիր տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.
6) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 4 ձևի վերնագիրը «տեխնիկական զննությունների» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով.
7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի և որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի գծապատկերի վերնագիրը «տեխնիկական զննության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 27 |