Գլխավոր տեղեկություն
Համար
N 1712-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.01.2011-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1623
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1712-Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. դեկտեմբերի 27
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1712-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված անձնագրերի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից:

2. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնաշխատ տեղեկատվական բազայից:

3. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնաշխատ տեղեկատվական բազայից կարող է ստանալ հետևյալ տեղեկությունները`

1) վավեր անձնագրեր ունեցող անձանց մասին հետևյալ տվյալները`

ա. անձնագրի սերիան,

բ. անձնագրի համարը,

գ. անձնագիր տալու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. անձնագրի վավերականության ժամկետի ավարտի օրը, ամիսը, տարեթիվը,

ե. անձնագիրը տրամադրող մարմինը (ծածկագիրը),

զ. քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը,

է. քաղաքացու ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ը. քաղաքացու սեռը,

թ. հաշվառման վայրը` մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, շենքը (տունը), բնակարանը,

ժ. սոցիալական ապահովության քարտի համարը.

2) նոր անձնագրեր ստացած անձանց մասին սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները.

3) անձնագրի կորստի կամ վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ անձնագիրը փոխանակելու դեպքում ներկայացվում են անձի հին և նոր անձնագրի` սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները և սոցիալական ապահովության քարտի համարը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ քաղաքացիությունից զրկելու դեպքում ներկայացվում են մինչև այդ անձի ունեցած անձնագրի` սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները և սոցիալական ապահովության քարտի համարը.

5) քաղաքացու մահվան դեպքում` ստանում է քաղաքացու`

ա. մինչև մահն ունեցած անձնագրի, սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված, տվյալները, ընդ որում, հաշվառման վայրի վերաբերյալ նշվում է մահացած անձի վերջին հաշվառման վայրը,

բ. սոցիալական ապահովության քարտի համարը,

գ. մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները` տեսակը, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և տրամադրող մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 1712-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան