040.0294.24.07.97 «Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1997 թվականի N 294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. (Նախաբանը փոփ., լրաց. 11.05.02 N 522, փոփ. 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն) 1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում` ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին. բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.07.04 N 991-Ն) գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող այլ լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին են հայտնում տեղեկություններ իրենց իրականացրած գրանցումների վերաբերյալ. դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 1709-Ն) ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.02 N 674) զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 1709-Ն) է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների մասին տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն: (1-ին կետը փոփ., խմբ. 11.05.02 N 522, փոփ. 03.06.02 N 674, փոփ., խմբ., լրաց. 08.07.04 N 991-Ն, խմբ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն) 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը: (2-րդ կետը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն) 3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում: Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով: (3-րդ կետը լրաց. 18.08.05 N 1291-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն)
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ ____ եռամսյակ»
Ապահովադրի անվանումը
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Հիմնադրամում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Գտնվելու վայրը
Գործունեության իրականացման վայրը
Հեռախոսահամարը
«Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի
«Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը
(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն)
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվետու ժամանակաշրջանը
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Ապահովադրի կոդը (1-ին տող)
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Վկայականի համարը (2-րդ տող)
Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր)
Սոցիալական քարտի համարը
Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող)
Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող)
Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր)
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող)
Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող)
Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)
___________________ Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը: (Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն) |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Կազմակերպության` |
Երթուղու` |
Տվյալ երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների (միկրոավտոբուսների)` |
Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)` | ||||||
ՀՎՀՀ-ն |
լրիվ անվա-նումը |
գտնվելու վայրը |
համարը |
անվա-նումը |
ընդհա-նուր թիվը |
այդ թվում` պահուս-տային թիվը |
մակնիշը |
պետհա-մարանիշը |
նստա-տեղերի թիվը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
________________________ |
ղեկավար |
_____________________ |
(կառավարման մարմնի անվանումը) |
(ստորագրությունը, անունը, ազգանունը) | |
____ _________ 200 թ. |
(Ձևը լրաց. 18.08.05 N 1291-Ն)