Գլխավոր տեղեկություն
Համար
N 1010-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1010-Ա

 

Վ. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանին 2010 թվականի դեկտեմբերի 5-11-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման համար:

2. Վ. Սիմոնյանի և Կ. Բրուտյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 24
Երևան