ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2009 թվականի N 650-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաuտանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) պատասխանատու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի հետևողական իրագործումը` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների նախարարների կոմիտեի հանձնարարականը (CM/Rec (2008) Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման գերակա ուղղությունների վերաբերյալ.
2) Հայաuտանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, Կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաև կոնվենցիայի իրագործմանն առնչվող այլ ծրագրերի հիման վրա` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ կոնվենցիայի դրույթներից բխող ծրագրերի ձևավորման վերաբերյալ.
3) զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը պարբերաբար տեղեկացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:
4. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել հաuարակական կազմակերպությունների նախագահներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովել սույն որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կոնվենցիայի դրույթներից բխող միջոցառումների, հաշվետվությունների և այլ ծրագրերի կազմման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը և աջակցել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործմանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 31 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Վարդանյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեuության նախարարի տեղակալ |
Ա. Սամուելյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Զիրոյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ |
Ս. Դանիելյան | - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Վ. Խոնդկարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Ֆ. Եգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության բաժնի պետ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի խորհրդական |
Կ. Գասպարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ |
Ա. Պապոյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ |
Հ. Վարդանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Եղիգարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գնումների և նախագծերի ապահովման բաժնի բնապահպանության գլխավոր մասնագետ |
Մ. Քամալյան |
- ՀՀ ֆինանuների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության տնտեսության ոլորտի ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Իսկոյան |
- «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հաuարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Դանիելյան | «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Բաղդասարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Ա. Խոյեցյան |
- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ) |
Մ. Գրիգորյան |
- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) |
Է. Երիցյան |
- Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, ԵԽ-ի կոնգրեսի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ա. Կանայան |
- Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ն. Պետրոսյան |
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության տեսության, հուշարձանների վերակառուցման և պատմության ամբիոնի ասիստենտ, ճարտարապետական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Ա. Հախումյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Հավելվածը լրաց., փոփ. 30.11.10 N 1044-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |