ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1686-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի և 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` բացառությամբ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:».
2) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:»:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ կնքել պայմանագիր «Խաչատուր Աբովյանի տուն-թագարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|