ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2010 թվականի N 947-Ա
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին 2010 թվականի նոյեմբերի 8-10-ը գործուղել Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն)` Արևմտյան Եվրոպայի կարգավորող մարմինների ասոցիացիայի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի` Բրատիսլավա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրատիսլավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|