ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2010 թվականի N 833-Ա
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԱՄԱՐՂԱՆԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության զբոսաշրջության բաժնի պետ Մ. Գրիգորյանին 2010 թվականի հոկտեմբերի 7-10-ը գործուղել Սամարղանդ (Ուզբեկստանի Հանրապետություն)` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպվող «Մետաքսի ճանապարհով» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Մ. Գրիգորյանի՝ Սամարղանդ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև համաժողովին մասնակցության վճարը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության զբոսաշրջության բաժնի պետ Մ. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սամարղանդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|