ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1335-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների ցանկում, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, կատարել հետևյալ լրացումները`
1) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին և 16.2-րդ կետերով.
«16.1. Գազափոխադրում և գազամատակարարում.
ա) գազաֆիկացված բնակավայրերում շենքերի և շինությունների ներսում գոյություն ունեցող ցածր ճնշման բաշխիչ գազատարից մինչև գազասարքերը միացման շինարարական-մոնտաժային աշխատանքներ,
բ) գազատարների խողովակաշարերի տեղային վթարային վերանորոգման, վերականգնման շինարարական-մոնտաժային աշխատանքներ,
գ) գազատարների շարժական և անշարժ հենարանների վերանորոգում և վերականգնում,
դ) գազային սարքավորումների (արմատուրների) փականների նորոգում և փոխարինում,
ե) էլեկտրաքիմիական պաշտպանիչ կայանների նորոգում և փոխարինում:
16.2. 16.1-ին կետով նախատեսված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|